Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-523-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (02.01.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.12.12-2022.12.25 Պաշտոնական հրապարակման օրը 23.12.2022
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
07.12.2022
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
23.12.2022
Дата вступления в силу
02.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 7-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «օրենքով սահմանված կարգով անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների թույլտվություններով սահմանված (տրամադրված) սահմանային թույլատրելի արտանետումների ծավալները» բառերը փոխարինել «օրենքին համապատասխան որոշվող՝ անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների ծավալները» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը «արտանետման անշարժ աղբյուրներից» բառերից առաջ լրացնել ««Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով սահմանված դեպքերում» բառերով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի վերջին տողում «օրենսդրությամբ սահմանված կարգով մթնոլորտային օդ վնասակար նյութեր արտանետելու թույլտվություններով նախատեսված սահմանային թույլատրելի արտանետումների ծավալը» բառերը փոխարինել ««Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքին համապատասխան որոշվող՝ անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների ծավալները» բառերով, իսկ նույն տողը «բացակայում են» բառերից առաջ լրացնել ««Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով սահմանված դեպքերում» բառերով։

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2022 թ. դեկտեմբերի 23

Երևան

ՀՕ-523-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 դեկտեմբերի 2022 թվական: