Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-529-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.02.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.12.12-2022.12.25 Պաշտոնական հրապարակման օրը 23.12.2022
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
08.12.2022
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
23.12.2022
Дата вступления в силу
01.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 8-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական նպաստների մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 28-րդ հոդվածի 8-րդ մասում «առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության ծանր կամ խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասում «հաշմանդամին» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձին» բառերով, «հաշմանդամ» բառը՝ «հաշմանդամություն ունեցող» բառերով, իսկ 3-րդ մասում «անձը հաշմանդամ» բառերը՝ «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածում՝

1) 8.2-րդ մասի «Առաջին խմբի հաշմանդամի» և «առաջին խմբի հաշմանդամի» բառերը համապատասխանաբար փոխարինել «Ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի» և «ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի» բառերով.

2) 8.3-րդ մասի «Հաշմանդամ» բառը փոխարինել «Հաշմանդամություն ունեցող» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 32.1-ին հոդվածի 2-րդ մասում «բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ» բառերը փոխարինել «անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի կողմից հաշմանդամություն ունեցող անձ» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 33-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, կրկին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում՝ դադարեցնելու օրվանից, իսկ հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո՝ տասներկու ամսվա ընթացքում, հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում՝ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու օրվանից՝ անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի կողմից ստացված՝ անձին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին անձի ֆունկցիոնալության գնահատման որոշման քաղվածքի հիման վրա.».

2) 4-րդ մասի 3.1-ին կետի «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով.

3) 6-րդ մասի «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով, իսկ «հաշմանդամության նոր խմբի» բառերը՝ «ֆունկցիոնալության սահմանափակման նոր աստիճանի» բառերով.

4) 8-րդ մասի «Հաշմանդամ» բառը փոխարինել «Հաշմանդամություն ունեցող» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 35-րդ հոդվածում՝

1) 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Նպաստառուի մահվան դեպքում կամ հաշմանդամության նպաստի իրավունք ունեցող անձի ֆունկցիոնալության կրկնակի գնահատման ժամկետը լրանալուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, կրկնակի գնահատման չներկայանալու և մահանալու դեպքում կամ այդ ժամկետում կրկնակի գնահատման ներկայանալու կամ վերագնահատման համար դիմելու, սակայն մինչև իր վերաբերյալ ֆունկցիոնալության գնահատման որոշում կայացվելը մահանալու դեպքում այդ անձի հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում և վճարվում է թաղման նպաստ:

2. Ֆունկցիոնալության առաջնակի գնահատմամբ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված, հաշմանդամության նպաստի իրավունք ունեցող, բայց նպաստը նշանակելու համար չդիմած անձի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում և վճարվում է թաղման նպաստ, եթե հաշմանդամություն ունեցող անձը մահացել է իր վերաբերյալ ֆունկցիոնալության գնահատման որոշումը կայացվելու օրվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում:»:

 

Հոդված 7. Օրենքի 39-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-ին մասովուղղ..

«14.1. Մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված լինելու մասին անձին տրված տեղեկանքները (վարչական ակտերի քաղվածքները) հիմք են սույն օրենքով նպաստ նշանակելու, նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու, նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու, թաղման նպաստ նշանակելու համար: Այս դեպքում՝

1) «1-ին խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.

2) «2-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.

3) «3-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.

4) հաշմանդամության կրկնակի գնահատմանը վերաբերող՝ սույն օրենքի դրույթները կիրառելի են վերափորձաքննության նկատմամբ:»:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից:

 

Հոդված 9. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2022 թ. դեկտեմբերի 23

Երևան

ՀՕ-529-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 դեկտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան