Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-459-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (30.12.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.12.12-2022.12.25 Պաշտոնական հրապարակման օրը 20.12.2022
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
16.12.2022
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
20.12.2022
Дата вступления в силу
30.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 16-ին

 

«ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-207-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«8. Նոր ստեղծվող պետական մարմնի, ենթակա պետական մարմնի կազմավորման առանձնահատկությունները սահմանվում են համապատասխան օրենքներով։»:

 

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Ոստիկանության պետը և Փրկարար ծառայության տնօրենն ի պաշտոնե պետական մարմնի ղեկավարի տեղակալներ են, ընդ որում, վերջիններիս պետական մարմնի ղեկավարի հրամանով չեն կարող վերապահվել առանձին բնագավառների (այդ թվում՝ իրենց ղեկավարած ենթակա մարմնի գործունեությանը վերաբերող պետական մարմնի գործառույթներից բխող) գործառույթների և դրանք ապահովող կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա պետական մարմինների, կազմակերպությունների և հիմնարկների գործունեության համակարգումը, վերջիններս իրավունք չունեն փոխարինելու կամ այլ կերպ իրականացնելու պետական մարմնի ղեկավարին օրենքներով և (կամ) սույն հոդվածով պետական մարմնի ղեկավարի տեղակալին վերապահված այլ լիազորություններ, ինչպես նաև ներկայացնելու պետական մարմինը այլ պետական մարմինների և կազմակերպությունների հետ հարաբերություններում։»:

 

Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Գործունեության դադարեցման գործընթացը սահմանվում է համապատասխան օրենքով։»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2022 թ. դեկտեմբերի 20

Երևան

ՀՕ-459-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 դեկտեմբերի 2022 թվական: