Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-476-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (15.03.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.12.12-2022.12.25 Պաշտոնական հրապարակման օրը 20.12.2022
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
16.12.2022
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
20.12.2022
Дата вступления в силу
15.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 16-ին

 

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Ճանապարհային երթևեկության բնագավառում վարչական իրավախախտումների հաշվառումն իրականացվում է ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի, իսկ պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության բնագավառում կատարված իրավախախտումների հաշվառումը՝ պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամաններով սահմանված կարգով:»։

 

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) «ժը» և «իե» կետերն ուժը կորցրած ճանաչել.

2) «իգ» կետի «ոստիկանության» բառը փոխարինել «ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի» բառերով.

3) «իե.4» կետի «ճանապարհային» բառը հանել։

 

Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին հոդվածով.

 

«Հոդված 9.1.

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի լիազորությունները

 

1. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ՝ ներքին գործերի լիազոր մարմին)՝

ա. տալիս է հաշվառման տվյալների փոփոխությամբ տրանսպորտային միջոցների վերասարքավորման և առանց թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոցների վերահաշվառման թույլտվություն, բացառությամբ թափքը կամ հենասարքը համապատասխանաբար նույն եզրաչափերով թափքով կամ հենասարքով կամ շարժիչը նույն տեխնիկական բնութագրերով շարժիչով կամ տրանսպորտային միջոցի գույնը փոփոխելու դեպքերի,

բ. սահմանված կարգով ընդունում է վարորդական վկայական ստանալու քննություններ և տալիս տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի ազգային վկայականներ, իսկ դրանց հիման վրա` նաև միջազգային վարորդական վկայականներ,

գ. սահմանում է տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշների հատկացման գները` ըստ չափորոշիչների,

դ. սահմանված կարգով իրականացնում է տրանսպորտային միջոցի նկատմամբ իրավունքի վերաբերյալ նախնական նշում, տրանսպորտային միջոցների պետական գրանցում, հաշվառում և արգելադրում, տրամադրում է տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական, պետական հաշվառման փաստաթղթեր և հաշվառման համարանիշեր,

ե. վերահսկողություն է իրականացնում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ և ձեռնարկում օրենքով նախատեսված միջոցներ,

զ. տեխնիկական միջոցների օգտագործմամբ կամ տեխնիկական փորձաքննությամբ հսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության տրանսպորտային միջոցների շահագործման ընթացքում դրանց տեխնիկական վիճակի և կահավորման անվտանգության ապահովման նկատմամբ, ձեռնարկում օրենքով նախատեսված միջոցներ,

է. հսկողություն է իրականացնում ճանապարհները և դրանց ինժեներական կառույցները, ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները տեխնիկական նորմերի, կանոնների և ստանդարտների պահանջներին համապատասխանեցնելու նկատմամբ, ներկայացնում հայտնաբերված խախտումների վերացման պահանջներ,

ը. իրականացնում է այլ օրենքներով իրեն վերապահված լիազորություններ:»։

 

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) «ա»-«դ», «զ», «է», «թ», «ժ» և «ժէ.1» կետերն ուժը կորցրած ճանաչել.

2) «ժա» կետի «ճանապարհապարեկային» բառը փոխարինել «պարեկային» բառով, իսկ «՝ որպես կանոն, շրջիկ պարեկության եղանակով» բառերը հանել։

 

Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածում՝

1) «ճանապարհային ոստիկանություն» և «ճանապարհային ոստիկանության իրավասու ստորաբաժանում» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ներքին գործերի լիազոր մարմին» բառերով, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ մասի և 8-րդ մասի 1-ին կետի.

2) «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը» և «ոստիկանության պետը» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ներքին գործերի լիազոր մարմնի ղեկավարը» բառերով.

3) 2-րդ մասի «ճանապարհային ոստիկանության վարչական մասի կամ տրանսպորտային միջոցի գտնվելու վայրն սպասարկող իրավասու ստորաբաժանման» բառերը փոխարինել «ներքին գործերի լիազոր մարմնի» բառերով.

4) 8-րդ մասի 1-ին կետի «ճանապարհային ոստիկանության» բառերը հանել, իսկ «ճանապարհային ոստիկանության իրավասու ստորաբաժանում» բառերը փոխարինել «ներքին գործերի լիազոր մարմին» բառերով.

5) 20.9-րդ մասի «Ոստիկանությունը» բառը փոխարինել «Ներքին գործերի լիազոր մարմինը» բառով։

 

Հոդված 6. Օրենքի 13.1-ին և 15-րդ հոդվածներում «ճանապարհային ոստիկանությունում» բառերը փոխարինել «ներքին գործերի լիազոր մարմնում» բառերով։

 

Հոդված 7. Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը «ներկայանալ» բառից հետո լրացնել «՝ հայտնելով պաշտոնը, կոչումը, ազգանունը և ստորաբաժանումը, ինչպես նաև հարցման դեպքում՝ ոստիկանության ծառայողի նույնականացման անհատական համարը» բառերով։

 

Հոդված 8. Օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ մասի «ոստիկանության» բառից առաջ «Ճանապարհային» բառը հանել։

 

Հոդված 9. Օրենքի 28-րդ հոդվածում՝

1) 1.4-րդ մասի «ճանապարհային ոստիկանության» բառերը փոխարինել «ներքին գործերի լիազոր մարմնի» բառերով.

2) 1.6-րդ մասի «ճանապարհային ոստիկանություն» բառերը փոխարինել «ներքին գործերի լիազոր մարմին» բառերով.

3) 1.8-րդ մասի «ճանապարհային ոստիկանությանը» բառերը փոխարինել «ներքին գործերի լիազոր մարմնին և ոստիկանությանը» բառերով։

 

Հոդված 10. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում ներքին գործերի նախարարության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրը, բացառությամբ 2-րդ հոդվածի 1-ին մասի:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության լուծարման օրվանից։

3. Մինչև սույն օրենքն ուժի մտնելը Օրենքի հիման վրա Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ընդունած իրավական ակտերը շարունակում են գործել մինչև ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի կողմից դրանք ուժը կորցրած ճանաչելը և նոր ակտեր ընդունելը։

4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հաշվառման-քննական գործառույթներ իրականացնող ոստիկանության ծառայողները և այլ կարգավիճակով աշխատողները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը որպես ներքին գործերի նախարարությունում ոստիկանության ծառայողներ և աշխատողներ մինչև նոր պաշտոններում նշանակումներ կատարելը։ Նրանց կադրային գործը շարունակում է վարել Ոստիկանությունը մինչև ներքին գործերի նախարարի հաստատած կարգին համապատասխան կփոխանցվեն ներքին գործերի նախարարությանը։

5. Հաշվառման-քննական գործառույթների իրականացման հետ կապված բոլոր ծախսերը, այդ թվում՝ վարձատրության, իրականացնում է Ոստիկանությունը մինչև Կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելը։

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2022 թ. դեկտեմբերի 20

Երևան

ՀՕ-476-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 դեկտեմբերի 2022 թվական: