Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-415-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (20.12.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.12.12-2022.12.25 Պաշտոնական հրապարակման օրը 19.12.2022
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
16.11.2022
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
08.12.2022
Дата вступления в силу
20.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի նոյեմբերի 16-ին

 

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԱՄԸՆՏԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վավերացնել 2006 թվականի դեկտեմբերի 13-ին ստորագրված՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը՝ կից հայտարարությամբ:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2022 թ. դեկտեմբերի 8

Երևան

ՀՕ-415-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրության վերաբերյալ Ադրբեջանի Հանրապետության կողմից կատարված հայտարարության դեմ

 

Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունը պարունակում է առարկայազուրկ և անհիմն մեղադրանքներ՝ ուղղված Հայաստանի Հանրապետությանը, և խեղաթյուրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը, որը հրահրվել ու շարունակվել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ մարդու իրավունքների և ինքնորոշման համար խաղաղ պահանջներին ի պատասխան ուժի կիրառման պատճառով:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 դեկտեմբերի 2022 թվական: