Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-453-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (17.12.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.12.12-2022.12.25 Պաշտոնական հրապարակման օրը 16.12.2022
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
24.11.2022
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
14.12.2022
Дата вступления в силу
17.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի նոյեմբերի 24-ին

 

«ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տրանսպորտի մասին» 1998 թվականի փետրվարի 3-ի ՀՕ-201 օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7․ Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնում են մրցութային եղանակով ընտրված կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, իսկ ներհամայնքային կանոնավոր փոխադրումների դեպքում՝ նաև «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան իրականացված գնման գործընթացով ընտրված օպերատորը կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորը:»։

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2022 թ. դեկտեմբերի 14

Երևան
ՀՕ-453-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 դեկտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան