Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 12
Տիպ
Կարգադրություն
Тип
Ինկորպորացիա (02.12.2015-26.01.2018)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
23.04.2015
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
23.04.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

23 ապրիլի 2015 թվականի

թիվ 12

քաղ. Մոսկվա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ` «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված պայմանագրի թիվ 3 հավելվածի 38-րդ կետի իրականացման նպատակով.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու հետ կապված Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության սակագնային պարտավորությունների վերանայման շուրջ բանակցություններին մասնակցելու համար բանակցային պատվիրակության (այսուհետ` բանակցային պատվիրակություն) կից ներկայացվող կազմը:

2. Բանակցային պատվիրակությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության, Բելառուսի Հանրապետության կառավարության, Ղազախստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության հետ համատեղ`

մշակել Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու հետ կապված Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության սակագնային պարտավորությունների վերանայման շուրջ բանակցությունների համար նախատեսված հրահանգների նախագիծը` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը ներկայացնելու համար.

նշված հրահանգների նախագծում, որպես նախնական փոխհատուցման առաջարկների համար հիմք, նախատեսել հաշվարկման բանաձևի օգտագործում, որը հիմնված է Հայաստանի Հանրապետության տարածք մինչև Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության սակագնային պարտավորությունների փոփոխությունը և դրանից հետո ապրանքների ներմուծման ժամանակ վճարման ենթակա ներմուծման մաքսատուրքերի գումարների տարբերության վրա:

3. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`

 

Հայաստանի
Հանրապետությունից

Բելառուսի
Հանրապետությունից

Ղազախստանի
Հանրապետությունից

Ռուսաստանի
Դաշնությունից

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Բ. Սագինտաև

Ի. Շուվալով

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի

ապրիլի 23-ի
թիվ 12 կարգադրությամբ

 

ԿԱԶՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՌևՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետությունից

Մելքոնյան
Գարեգին Մկրտիչի

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ (պատվիրակության ղեկավար)

Մայսուրյան
Արթուր Մարտինի

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության Եվրամիության և Առևտրի համաշխարհային կազմակերպության վարչության պետ

Սաղոյան
Գևորգ Անատոլիի

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մաքսային հսկողության վարչության պետ

Բելառուսի Հանրապետությունից

(կազմից հանվել է ԵՏՀԽ 02.12.15 թիվ 30)

Սոբոլև
Ռոման Վալերիի

Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության արտաքին տնտեսական գործունեության դեպարտամենտի տնօրեն

 

Կոլեսնիկ
Վալերի Գեորգիի՝

Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության արտաքին տնտեսական գործունեության դեպարտամենտի արտաքին առևտրի քաղաքականության վարչության պետ, արտաքին տնտեսական գործունեության դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Պետրովսկի
Կիրիլ Գենադիի՝

Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության արտաքին տնտեսական գործունեության դեպարտամենտի արտաքին առևտրային քաղաքականության վարչության պետի տեղակալ

(կազմը լրաց., փոփ. ԵՏՀԽ 02.12.15 թիվ 30)

Ղազախստանի Հանրապետությունից

Ալիմբետովա
Ալիյա Նազիմբեկի

Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության արտաքին առևտրային գործունեության հարցերով դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Օլժաբաև
Կանատ Ժենսիկբայի

Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության արտաքին առևտրային քաղաքականության զարգացման դեպարտամենտի մաքսային-սակագնային կարգավորման վարչության ղեկավար

Սուլթանով
Ռուսլան Սերիկի

«Առևտրային քաղաքականության զարգացման կենտրոն» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն

Ռուսաստանի Դաշնությունից

կազմից հանվել է ԵՏՀԽ 02.12.15 թիվ 30)

Կարպովա
Ալեքսանդրա Վլադիմիրի

Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության առևտրային բանակցությունների դեպարտամենտի ապրանքների առևտրի բաժնի խորհրդատու

Պոլյանսկի
Դմիտրի Ալեքսեյի՝

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրենի տեղակալ

 

Կուսկով
Դմիտրի Ալեքսանդրի՝

Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության արտաքին Առևտրային գործունեության պետական կարգավորման դեպարտամենտի տնօրենի տեղակալ

 

(կազմը լրաց., փոփ. ԵՏՀԽ 02.12.15 թիվ 30)

Եվրասիական տնտեսական հանձնաժողովից

Արիստով
Վիտալի
Վիկտորի

Առևտրային քաղաքականության դեպարտամենտի ԱՀԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցության բաժնի պետ

Տոչին
Անդրեյ Վլադիմիրի

Առևտրային քաղաքականության դեպարտամենտի տնօրեն

 

Ղրղզստանի Հանրապետությունից

 

Ջակիպով
Կիլիչբեկ Ջումադիլի՝

Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Կիսելյովա
Ռիմա Խաջիմուրատի՝

ՂրղզստանիՀանրապետության էկոնոմիկայի նախարարության ԵԱՏՄ-ի հետ գործերով և ԱՀԿ-ի հարցերով վարչության պետ

Ռախմանովա
Անարկան Ռախմանի՝

քաղ. Ժնևում ԱՀԿ-ի հարցերով Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացուցչության ղեկավար

(կազմը լրաց. ԵՏՀԽ 02.12.15 թիվ 30)

(կազմը լրաց., փոփ. ԵՏՀԽ 02.12.15 թիվ 30)