Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-407-Ն
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (15.12.2022-25.10.2023)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.08.14/33(208) Հոդ.737
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
03.07.2002
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
02.08.2002
Дата вступления в силу
12.11.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2002 թվականի հուլիսի 3-ին

ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գ Լ ՈՒ Խ  1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության` որպես պետական ծառայության առանձին տեսակի առանձնահատկությունները:

2. Հարկային ծառայողների աշխատանքային հարաբերություններին վերաբերող հարցերը, որոնք կարգավորված չեն սույն օրենքով, կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքներով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավական ակտերով այդ հարաբերությունները կարգավորված չլինելու դեպքում դրանք կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:

(1-ին հոդվածը խմբ., լրաց. 21.01.20 ՀՕ-17-Ն)

Հոդված 2. Սույն օրենքի գործողության ոլորտը

(վերնագիրը խմբ. 21.01.20 ՀՕ-17-Ն)

 

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է հարկային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված հարկային ծառայության պաշտոնների վրա:

(2-րդ հոդվածը խմբ. 21.01.20 ՀՕ-17-Ն)

Հոդված 3. Հարկային ծառայության մասին օրենսդրությունը

1. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքից, սույն օրենքից, «Հանրային ծառայության մասին» օրենքից, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքից և այլ իրավական ակտերից:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են պայմանագրերի նորմերը:

(3-րդ հոդվածը լրաց. 21.12.17 ՀՕ-276-Ն, 21.01.20 ՀՕ-17-Ն)

Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները.

հարկային ծառայող` Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որը սույն օրենքով սահմանված կարգով զբաղեցնում է հարկային ծառայության պաշտոն և իրականացնում այդ պաշտոնին վերապահված մասնագիտական գործունեություն կամ գրանցված է հարկային ծառայության կադրերի ռեզերվում և վարձատրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից.

հարկային ծառայության պաշտոնի անձնագիր (աշխատատեղի նկարագիր)` հարկային ծառայության իրավասությունը սահմանող իրավական ակտերից և խնդիրներից բխող հարկային ծառայողի գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները, շփումներն ու հաշվետվողականությունը նկարագրող և այդ գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ ու կոմպետենցիաներ նախատեսող, կառավարման համակարգում տեղակայվածությունը նախատեսող և սույն օրենքով սահմանված կարգով հաստատված փաստաթուղթ.

հարկային ծառայության գործառույթներ` հարկային մարմնի` ըստ կառուցվածքային ստորաբաժանումների, վարչապետի կողմից հաստատվող գործառութային պարտականություններ.

հարկային մարմնի հանրային ծառայողի նյութական պատասխանատվություն` սույն օրենքով, հարկային ծառայության ընթացակարգերով և հարկային մարմնի կողմից հանրային ծառայողի համար սահմանված պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար հարկային մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի որոշման հիման վրա հարկային մարմնի ղեկավարի կողմից կիրառվող պատասխանատվության տեսակ.

ծառայողական քննություններ անցկացնող հանձնաժողով` Կառավարության սահմանած կարգով առաջարկված թեկնածուներից հարկային մարմնի ղեկավարի կողմից ձևավորվող մարմին, որն իրականացնում է օրենքով և հարկային մարմնի ղեկավարի սահմանած կարգով վերապահված լիազորություններ.

հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտներ՝ Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեներ վճարվող հարկերի, տուրքերի և օրենքով սահմանված վճարների, դրանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով հաշվարկվող տույժերի և տուգանքների ամբողջություն, որոնց հաշվառումը, հաշվառման և (կամ) վճարման նկատմամբ հսկողությունը, մուտքերի ապահովման վերահսկողությունն օրենսդրությամբ վերապահված է հարկային մարմնին.

հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներ՝ հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներ, հարկային մարմնի հարկային տեսչություններ.

հարկային ծառայության կադրերի ռեզերվ` ռեեստր, որտեղ գրանցվում են սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատված հարկային ծառայողները.

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում կիրառվող հասկացությունները սույն օրենքում կիրառվում են օրենսգրքում կիրառվող իմաստով ու նշանակությամբ, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված հասկացությունները սույն օրենքում կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված իմաստով ու նշանակությամբ, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

(4-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 05.11.03 ՀՕ-28-Ն, փոփ., լրաց. 14.12.04 ՀՕ-191-Ն, լրաց. 16.12.05 ՀՕ-24-Ն, փոփ. 24.10.07 ՀՕ-234-Ն, 22.12.10 ՀՕ-268-Ն, փոփ., լրաց. 21.12.17 ՀՕ-276-Ն, խմբ., փոփ. 23.03.18 ՀՕ-262-Ն, խմբ., փոփ., լրաց. 21.01.20 ՀՕ-17-Ն)

Հոդված 5. Հարկային ծառայությունը

Հարկային ծառայությունը հարկային ծառայողի կողմից սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ու իր իրավասության սահմաններում իրականացվող մասնագիտական գործունեությունն է, որը նպատակաուղղված է հարկային մարմնի խնդիրների և գործառույթների իրականացմանը և չի իրականացվում այլ հանրային ծառայողների կողմից:

(5-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.01.20 ՀՕ-17-Ն)

 

Հոդված 51. Հարկային մարմինը

(հոդվածն ուժը կորցրել է 21.12.17 ՀՕ-276-Ն)

Հոդված 6.

 Հարկային մարմնի խնդիրները

(վերնագիրը խմբ. 21.12.17 ՀՕ-276-Ն)

 

Հարկային մարմնի խնդիրներն են`

1) հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների ապահովումը և Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգությանը նպաստելը.

2) Հայաստանի Հանրապետության հարկային համակարգի սկզբունքներին և հարկային հարաբերությունները կարգավորող, ինչպես նաև հարկային մարմնին լիազորություններ վերապահող այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան` հարկային մարմնի համար սահմանված պարտականությունների և գործառույթների կատարումը, լիազորությունների իրականացումը.

 3) հարկային հարցերին առնչվող միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարումը և իրավունքների իրականացումը, օտարերկրյա պետությունների հարկային և իրավասու այլ մարմինների, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը.

4) օրենքով նախատեսված այլ խնդիրների իրականացումը:

5) հարկային հանցագործությունների գործերով դեպքի վայրի պահպանության իրականացումը, որի կանոնները սահմանում է Կառավարությունը:

(6-րդ հոդվածը լրաց. 05.11.03 ՀՕ-28-Ն, լրաց., փոփ. 14.12.04 ՀՕ-191-Ն, փոփ. 24.10.07 ՀՕ-234-Ն, 29.11.11 ՀՕ-296-Ն, 22.12.10 ՀՕ-268-Ն, խմբ. 21.12.17 ՀՕ-276-Ն, լրաց. 01.03.18 ՀՕ-136-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-262-Ն)

Գ Լ ՈՒ Խ  2.

ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 7. Հարկային ծառայության կազմակերպման սկզբունքները
(հոդվածն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-17-Ն)

Հոդված 8. Հարկային մարմինը

(վերնագիրը խմբ. 05.11.03 ՀՕ-28-Ն, փոփ. 23.10.08 ՀՕ-176-Ն, խմբ. 23.03.18 ՀՕ-262-Ն)

 

1. Հարկային մարմինը Պետական եկամուտների կոմիտեն է (այսուհետ՝ հարկային մարմին): Հարկային տեսչությունները հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներ են:

2. (մասն ուժը կորցրել է  23.10.08 ՀՕ-176-Ն)

2.1. Հարկային մարմնի անմիջական ղեկավարումն իրականացնում է Պետական եկամուտների կոմիտեի նախագահը:

3. Հարկային մարմնի հարկային տեսչություններն ստեղծում, վերակազմակերպում և լուծարում է Կառավարությունը:

3.1. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-17-Ն)

4. (մասն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-262-Ն)

5. (մասն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-262-Ն)

6. (մասն ուժը կորցրել է  23.10.08 ՀՕ-176-Ն)

7. Հարկային ծառայողների տեղափոխման, փոխադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով:

(8-րդ հոդվածը խմբ. 05.11.03 ՀՕ-28-Ն, փոփ., խմբ., լրաց. 23.10.08 ՀՕ-176-Ն, փոփ., լրաց. 21.12.17 ՀՕ-276-Ն, խմբ., լրաց., փոփ. 23.03.18 ՀՕ-262-Ն, փոփ., լրաց. 21.01.20 ՀՕ-17-Ն)

 

Հոդված 8.1. Քննչական մարմինը

 

1. Քննչական մարմինը հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանում է:

2. (մասն ուժը կորցրել է 09.06.22 ՀՕ-168-Ն)

3. Քննչական մարմնի ղեկավարին նշանակում և ազատում է հարկային մարմնի ղեկավարը՝ վարչապետի համաձայնությամբ:

4. Քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում են սույն օրենքով սահմանված կարգով:

5. Քննչական մարմնում ինքնավար պաշտոնների դասակարգման, դասային աստիճանների տրման, մրցույթի անցկացման կարգը և պաշտոններին ներկայացվող չափանիշները սահմանում է Կառավարությունը:

6. Քննչական մարմնում ինքնավար պաշտոնների անվանացանկը հաստատում և (կամ) փոփոխում է հարկային մարմնի ղեկավարը:

7. Սույն օրենքով սահմանված կատարողականի գնահատման հարաբերությունները չեն տարածվում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վրա:

8. Սույն օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված դասային աստիճանները շնորհվում են նաև քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց:

(8.1-ին հոդվածը լրաց. 23.03.18 ՀՕ-262-Ն, 21.01.20 ՀՕ-17-Ն, խմբ., փոփ. 09.06.22 ՀՕ-168-Ն)

(09.06.22 ՀՕ-168-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

Հոդված 9. Հարկային մարմնի լիազորությունները
(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-262-Ն)

 

1. Հարկային մարմինը՝

1) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին համապատասխան` իրականացնում է հարկային վարչարարություն`

ա. հարկ վճարողների հաշվառում,

բ. հարկ վճարողների սպասարկում,

գ. հարկ վճարողների հարկային պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառում,

դ. հարկային հսկողության իրականացում և հարկային հսկողության հարակից ընթացակարգերի կիրառում,

ե. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին համապատասխան` վարչական իրավախախտումների վերաբերյալ իրեն վերապահված գործերով վարույթի իրականացում, հարկային իրավախախտումների բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացում՝ օրենքով սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրության, հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերի` հարկային պարտավորությունների գծով պահանջների խախտման համար օրենքով սահմանված պատասխանատվության կիրառում,

զ. հարկային պարտավորությունների կատարման ապահովում, հարկերի և այլ պարտադիր վճարների հավաքման կազմակերպում,

է. հարկային վեճերի լուծում, հարկ վճարողների բողոքների քննարկում և որոշումների ընդունում,

ը. հարկ վճարողների նկատմամբ օրենքով սահմանված կարգով հսկողության իրականացում,

թ. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով տնտեսավարող սուբյեկտների մոտ օրենքով սահմանված կարգով ստուգումների և ուսումնասիրությունների իրականացում,

ժ. միջազգային պայմանագրերի շրջանակներում հարկային վարչարարության իրականացում.

2) իրականացնում է բյուջեների` հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների հաշվառումը, ապահովում է հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտները.

3) իրականացնում է տեղեկատվական տեխնոլոգիաների և դրանց առնչվող համակարգերի կառավարումը (մշակում, ներդնում և սպասարկում).

4) կազմակերպում է հարկային ծառայողների ուսուցումը, վերապատրաստումը.

5) միջազգային պայմանագրերի շրջանակներում օտարերկրյա իրավասու մարմինների հետ հարկման նպատակով փոխանակում է տեղեկատվություն (ըստ` դիմում-պահանջի, ինքնաբերական և ավտոմատ եղանակով).

6) (կետն ուժը կորցրել է 09.06.22 ՀՕ-168-Ն)

7) վերահսկողություն է իրականացնում պետական տուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ:

2. (մասն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-262-Ն)

3. (մասն ուժը կորցրել է 05.11.03 ՀՕ-28-Ն)

(9-րդ հոդվածը խմբ., փոփ. 05.11.03 ՀՕ-28-Ն, 14.12.04 ՀՕ-191-Ն, լրաց. 08.07.05 ՀՕ-149-Ն, 24.10.05 ՀՕ-209-Ն, փոփ. 24.10.07 ՀՕ-234-Ն, լրաց. 23.10.08 ՀՕ-176-Ն, փոփ. 22.12.10 ՀՕ-268-Ն, խմբ., լրաց. 21.12.17 ՀՕ-276-Ն, խմբ., փոփ. 23.03.18 ՀՕ-262-Ն, փոփ. 21.01.20 ՀՕ-17-Ն, լրաց., փոփ. 09.06.22 ՀՕ-168-Ն)

(09.06.22 ՀՕ-168-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

Հոդված 10. Հարկային մարմնի պարտականությունները

(հոդվածն ուժը կորցրել է 21.12.17 ՀՕ-276-Ն)

Հոդված 11. Հարկային մարմնի իրավունքները

(հոդվածն ուժը կորցրել է 21.12.17 ՀՕ-276-Ն)

 

Հոդված 111. Հարկային մարմնի ղեկավարը

(վերնագիրը լրաց. 23.10.08 ՀՕ-176-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-262-Ն)

 

Հարկային մարմնի ղեկավարն իրականացնում է սույն օրենքով սահմանված գործառույթներ, կրում է սույն օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված պարտականություններ և իրավունքներ, այդ թվում՝

1) (կետն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-262-Ն)

2) հարկային հսկողության իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով տալիս է հանձնարարագրեր, հրամաններ, կայացնում է որոշումներ.

3) հարկային ծառայողներին և հարկային մարմնի համակարգի քաղաքացիական ծառայողներին ու այլ աշխատակիցներին տալիս է բանավոր և գրավոր հանձնարարություններ.

4) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-17-Ն)

5) սահմանում է հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթները, հարկային տեսչությունների գործունեության բնագավառները.

6) հաստատում է հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների կառուցվածքը և հաստիքացուցակը.

7) Կառավարության հաստատմանն է ներկայացնում հարկային մարմնի տարեկան աշխատանքային ծրագիրը.

8) հաստատում է հարկային մարմնի տարեկան հաշվեկշիռը, տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, ֆինանսական հաշվետվությունները.

8.1) լսում և Կառավարություն է ներկայացնում կոմիտեի աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում կոմիտեի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.

9) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-17-Ն)

10) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում հարկային մարմնի համակարգում ընդունված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհամապատասխանող իրավական ակտերը.

11) չեղյալ է ճանաչում հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհամապատասխանող որոշումները.

12) (կետն ուժը կորցրել է 14.11.19 ՀՕ-227-Ն)

13) ստեղծում է աշխատանքային և փորձագիտական հանձնաժողովներ և խմբեր՝ ըստ անհրաժեշտության.

14) պատասխանատվություն է կրում հարկային վարչարարության՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով կազմակերպման և իրականացման համար.

15) հարկային մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի եզրակացության հիման վրա կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.

- եզրակացությունը թողնել անհետևանք,

- եզրակացությունը վերադարձնել լրացուցիչ քննության,

- վերանայել պատասխանատվության ձևը,

- արձակել հրաման՝ հարկային ծառայողին կարգապահական կամ նյութական պատասխանատվության ենթարկելու համար.

16) ստեղծում է խորհրդակցական մարմիններ:

(111-ին հոդվածը լրաց. 05.11.03 ՀՕ-28-Ն, 23.10.08 ՀՕ-176-Ն, փոփ. 10.06.13 ՀՕ-68-Ն, խմբ., փոփ. 21.12.17 ՀՕ-276-Ն, փոփ., լրաց. 23.03.18 ՀՕ-262-Ն, փոփ. 14.11.19 ՀՕ-227-Ն, 21.01.20 ՀՕ-17-Ն)

 

Հոդված 112. Հարկային մարմնի իրավունքների իրականացումը

(հոդվածն ուժը կորցրել է 21.12.17 ՀՕ-276-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  3.

ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ, ՊԱՇՏՈՆՆԵՐԸ, ԿՈՉՈՒՄՆԵՐԸ

Հոդված 12. Հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու իրավունք ունեցող անձինք

 

1. Օրենքով սահմանված կարգով հարկային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն հարկային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով (նկարագրով) ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, բարձրագույն կրթություն ունեցող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք՝

1) հաջողությամբ ավարտել են սույն գլխով նախատեսված՝ հարկային ծառայողի պատրաստման դասընթացը, հարկային մարմնի ուսումնական կենտրոնի կողմից ստացել են հավաստագիր և ընդգրկվել են հարկային ծառայողների թեկնածուների ցուցակում կամ

2) հարկային ծառայողներ են և անցել են սույն գլխով նախատեսված անհրաժեշտ վերապատրաստում։

2. Հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը հաստատում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:

3. Հարկային ծառայության բարձրագույն, գլխավոր, առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ առաջանալու դեպքում այդ պաշտոններն զբաղեցվում են հարկային ծառայողների թեկնածուների ցուցակում ներառված անձանցից կամ վերապատրաստում անցած հարկային ծառայողներից հարցազրույցի միջոցով, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

4. Հարկային մարմնի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնները համալրվում են հարկային մարմնի ղեկավարի սահմանած կարգով և պայմաններով անցկացվող մրցույթի արդյունքների հիման վրա: Oպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնների համալրման նպատակով անցկացվող մրցույթը պարտադիր ներառում է նաև բարեվարքությանը վերաբերող բաղադրիչ:

(12-րդ հոդվածը լրաց. 16.12.05 ՀՕ-24-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-262-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-17-Ն, 16.12.21 ՀՕ-423-Ն, 16.11.22 ՀՕ-413-Ն)

(16.12.21 ՀՕ-423-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(16.11.22 ՀՕ-413-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Հոդված 13. Հարկային ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները

1. Ի լրումն «Հանրային ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների` հարկային ծառայողն իրավունք չունի լինելու ներկայացուցիչ դատարանում, բացառությամբ օրինական ներկայացուցիչ լինելու և ի պաշտոնե գործելու դեպքերի:

(13-րդ հոդվածը լրաց., փոփ. 05.11.03 ՀՕ-28-Ն, փոփ. 28.11.06 ՀՕ-208-Ն, 19.03.12 ՀՕ-115-Ն, 23.03.18 ՀՕ-262-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-17-Ն)

Հոդված 14. Հարկային ծառայության պաշտոնների դասակարգումը

1. Հարկային ծառայության պաշտոնները դասակարգվում են խմբերի` ելնելով այդ պաշտոններն զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, գործունեության ազդեցության, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց լուծման, ինչպես նաև մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջներից:

2. Հարկային ծառայության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.

1) հարկային ծառայության բարձրագույն պաշտոններ.

2) հարկային ծառայության գլխավոր պաշտոններ.

3) հարկային ծառայության առաջատար պաշտոններ.

4) հարկային ծառայության կրտսեր պաշտոններ:

(14-րդ հոդվածը խմբ. 21.01.20 ՀՕ-17-Ն)

Հոդված 15. Հարկային ծառայության պաշտոնների անվանացանկը

1. Հարկային ծառայության պաշտոնների խմբերում պաշտոնների դասակարգումն իրականացվում է հարկային ծառայության պաշտոնների անվանացանկով: Անվանացանկը հաստատում և (կամ) փոփոխում է հարկային մարմնի ղեկավարը և վարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:

2. Հարկային մարմնի ղեկավարի և նրա տեղակալների պաշտոնները հարկային ծառայության պետական վարչական պաշտոններ են, որոնք չեն ընդգրկվում հարկային ծառայության պաշտոնների անվանացանկում:

3. Հարկային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող անձինք համարվում են հարկային ծառայողներ:

4. Սույն օրենքով հարկային ծառայողի համար նախատեսված իրավունքները, պարտականությունները և սոցիալական երաշխիքները տարածվում են հարկային մարմնի ղեկավարի և նրա տեղակալների վրա, իսկ սույն օրենքով սահմանված այլ նորմերը հարկային մարմնի ղեկավարի և նրա տեղակալների վրա տարածվում են միայն սույն օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում:

(15-րդ հոդվածը փոփ., լրաց. 19.11.02 ՀՕ-444-Ն, խմբ. 05.11.03 ՀՕ-28-Ն, լրաց. 16.12.05 ՀՕ-24-Ն, 23.10.08 ՀՕ-176-Ն, 10.06.13 ՀՕ-68-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-262-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-17-Ն)

Հոդված 16. Հարկային ծառայության ստաժը, առավելագույն տարիքը

(վերնագիրը լրաց. 21.01.20 ՀՕ-17-Ն)

 

1. Հարկային ծառայության ստաժը ներառում է հարկային ծառայողի` հարկային ծառայության պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը հարկային մարմնում աշխատած ողջ ժամանակաշրջանը:

2. Հարկային ծառայության ստաժը հաշվարկվում է հարկային ծառայողի ընդհանուր և մասնագիտական աշխատանքային ստաժում:

3. Հարկային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է: Հարկային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում տվյալ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ հարկային ծառայողը կարող է մինչև մեկ տարի ժամկետով շարունակել զբաղեցնել իր պաշտոնը:

4. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-17-Ն)

(16-րդ հոդվածը լրաց. 05.11.03 ՀՕ-28-Ն, լրաց., խմբ., փոփ. 21.01.20 ՀՕ-17-Ն)

Հոդված 17. Հարկային ծառայության պաշտոնի նկարագրի` կրթության և աշխատանքային ստաժի չափանիշները

(վերնագիրը խմբ. 21.01.20 ՀՕ-17-Ն)

 

1. Հարկային ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է ունենա բարձրագույն կրթություն:

2. Հարկային ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար անհրաժեշտ են աշխատանքային ստաժի և փորձի առնվազն հետևյալ չափանիշները.

1) հարկային ծառայության բարձրագույն պաշտոնների համար` հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ հինգ տարվա աշխատանքային ստաժ:

2) հարկային ծառայության գլխավոր պաշտոնների համար` հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի նկարագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ.

3) հարկային ծառայության առաջատար պաշտոնների համար` հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի նկարագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ մեկ տարվա աշխատանքային ստաժ:

4) հարկային ծառայության կրտսեր պաշտոնների համար աշխատանքային ստաժ չի պահանջվում:

(17-րդ հոդվածը խմբ. 05.11.03 ՀՕ-28-Ն, փոփ., խմբ. 16.12.05 ՀՕ-24-Ն, խմբ. 10.06.13 ՀՕ-68-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-262-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-17-Ն)

 

Հոդված 17.1. Հարկային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելությունը, հարկային ծառայողի պատրաստումն ուսումնական կենտրոնում

 

1․ Հարկային ծառայողի պատրաստման նպատակով հարկային մարմնի ուսումնական կենտրոնը կազմակերպում և անցկացնում է հարկային ծառայողի պատրաստման դասընթացի մասնակցության համար ընդունելություն (այսուհետ՝ ընդունելություն)։

2. Ընդունելության կարգը հաստատում է հարկային մարմնի ղեկավարը։ Ընդունելության կարգով կարգավորվում են նաև ընդունելության հայտարարության հրապարակման, ընդունելության անցկացման պարբերականության, ընդունելության տեղերի սահմանման, ընդունելության դիմումների և կից փաստաթղթերի ներկայացման, թեստավորման և հարցազրույցի անցկացման, բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ներկայացման, ընդունելության արդյունքների ամփոփման հետ կապված հարաբերությունները։

3. Ընդունելությանը չի կարող մասնակցել այն քաղաքացին, որը չի բավարարում սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված՝ տարիքային ցենզի, բարձրագույն կրթության, հայերենին տիրապետելու և 16-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջները, կամ առկա է «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:

4. Ընդունելության հայտարարությունը, ի թիվս այլ տեղեկատվության, պետք է պարունակի hետևյալ տվյալները․

1) ընդունելությանը ներկայացվող պահանջները.

2) ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, այդ թվում՝ հարկային մարմնի ղեկավարի հաստատած՝ բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ձևանմուշը

3) ընդունելության տեղերի քանակը։

5. Եթե ընդունելության արդյունքով մասնակիցները հավաքում են հավասար միավորներ, ապա ընդունելության տեղերի քանակը կարող է ավելացվել համապատասխան հավասար միավորներ ստացած մասնակիցների թվով։

6. Ընդունելությունն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորում և հարցազրույց:

7. Թեստավորման պահանջները հաստատում է հարկային մարմնի ղեկավարը, որով սահմանվում են թեստերը կազմելու, թեստային առաջադրանքները ձևավորելու պահանջները, թեստային առաջադրանքների բովանդակային առանձնահատկությունները, թեստային առաջադրանքների քանակը, թեստավորման հաղթահարման համար անհրաժեշտ նվազագույն միավորը։

8. Ընդունելության երկրորդ՝ հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ձեռք բերում հարկային մարմնի ղեկավարի սահմանած՝ թեստավորման հաղթահարման համար անհրաժեշտ նվազագույն և դրանից բարձր միավորներ ստացած անձինք։

9. Հարցազրույցն անցկացնում է հարկային մարմնի ղեկավարի ձևավորած հանձնաժողովը:

10. Հարցազրույցի կազմակերպման համար ձևավորված հանձնաժողովը դիմողների լրացրած բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը հաշվի է առնում ընդունելության հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակիցներին որոշելու համար:

11. Հարկային ծառայողի պատրաստման դասընթացի կազմակերպման կարգը, այդ թվում՝ դասընթացի բովանդակությունը, տևողությունը, դրա ընթացքում քննությունների և ավարտական քննության կազմակերպման, այդ թվում՝ ավարտական քննական հանձնաժողովի կազմավորման կարգը, դասընթացի արդյունքներն ամփոփելու, դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու չափանիշները սահմանում է հարկային մարմնի ղեկավարը։ Դասընթացը պետք է պարունակի նաև բարեվարքությանը վերաբերող կրթական բաղադրիչ։

12. Հարկային ծառայողի պատրաստման դասընթացը հաջողությամբ հաղթահարած անձանց ուսումնական կենտրոնը էլեկտրոնային եղանակով տրամադրում է դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու հավաստագիր, որի ձևը հաստատում է հարկային մարմնի ղեկավարը։

13. Հարկային մարմնի ղեկավարի սահմանած կարգով հարկային ծառայողի պատրաստում կարող է անցկացվել նաև առանձին պաշտոններ զբաղեցնելու համար։

(17.1-ին հոդվածը լրաց. 16.12.21 ՀՕ-423-Ն)

(16.12.21 ՀՕ-423-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 17.2. Հարկային ծառայողների թեկնածուների ցուցակը

 

1. Հարկային ծառայողի պատրաստման դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու հավաստագիր ունեցող անձինք ընդգրկվում են հարկային մարմնի կողմից վարվող հարկային ծառայողների թեկնածուների ցուցակներում՝ դասընթացի ավարտին իրենց կողմից առավել բարձրից ցածր միավորներ հավաքելու սկզբունքից ելնելով։ Ընդ որում, սույն օրենքի 17.3-րդ հոդվածով նախատեսված կարգով պաշտոնի նշանակումը հիմք չէ անձին ցուցակից հանելու համար։

2. Հարկային ծառայողների թեկնածուների ցուցակում ընդգրկելու, ցուցակներից հանելու և ցուցակների վարման կարգը հաստատում է հարկային մարմնի ղեկավարը։

3. Հարկային ծառայողների թեկնածուների ցուցակում միանգամյա ընդգրկված լինելու առավելագույն ժամկետը երեք տարի է: Ցուցակում ընդգրկված լինելու առավելագույն ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը թեկնածուն ինքնաշխատ եղանակով հանվում է ցուցակից: Հարկային ծառայողների թեկնածուների ցուցակի թափուր համարները լրացվում են հաջորդաբար՝ նվազման կարգով՝ ինքնաշխատ եղանակով:

(17.2-րդ հոդվածը լրաց. 16.12.21 ՀՕ-423-Ն)

(16.12.21 ՀՕ-423-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 17.3. Հարկային ծառայության պաշտոնի նշանակումը

 

1. Հարկային ծառայության պաշտոնի նշանակումն իրականացվում է հարկային ծառայողների թեկնածուների ցուցակներում ներառված անձանցից և վերապատրաստում անցած անձանցից՝ սույն հոդվածով նախատեսված հարցազրույցի միջոցով։

2. Հարցազրույցի հրավիրվում են`

1) հարկային ծառայողների թեկնածուների ցուցակում ընդգրկված, հարկային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող 5 ամենաբարձր միավորներ ունեցող անձինք: Եթե սույն կետի պահանջները բավարարող անձինք հրաժարվում են մասնակցել հարցազրույցին, ապա հարցազրույցի հրավիրվում են հաջորդաբար ավելի բարձր միավորներ ունեցող անձինք.

2) վերապատրաստում (այդ թվում` առաջխաղացման նպատակով) անցած և տվյալ պաշտոնում նշանակվելու համար դիմում ներկայացրած անձինք:

3. Հարցազրույցի անցկացման նպատակով ձևավորվում է հանձնաժողով: Հարցազրույցին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել նաև հոգեբան:

4. Հարցազրույցի նպատակն է հարկային ծառայողի պաշտոնում արդյունավետ գործելու համար հարկային ծառայողի թեկնածուի անհրաժեշտ հմտություններն ու որակները բացահայտելը: Անհրաժեշտ հմտություններն ու որակները բացահայտվում են թեկնածուի մասնագիտական աշխատանքի փորձառությունը, հարկային ծառայող դառնալու շարժառիթն ու ակնկալիքը, հարկային ծառայությանը վերաբերող հիմնարար իրավական ակտերի պահանջներին տեղեկացվածությունը, նրա անձնական հատկանիշները (մասնավորապես ինքնատիրապետում, բարեվարքություն, վարվեցողություն, պատասխանատվության զգացում, հաղորդակցման հմտություններ, վերլուծական կարողություններ և հարկային ծառայողի համար անհրաժեշտ ոչ մասնագիտական այլ հատկանիշներ) գնահատելու միջոցով:

5. Հարցազրույցից առաջ հարցազրույցի հանձնաժողովի որոշմամբ հարցազրույցի հրավիրված թեկնածուները կարող են անցնել հոգեբանական թեստավորում: Հոգեբանական թեստը կազմվում է սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հատկանիշները գնահատելու նպատակով, և դրա արդյունքն ստացվում է ըստ նախապես մշակված էլեկտրոնային համակարգի: Հարկային մարմնի ղեկավարը հաստատում է հոգեբանական թեստավորման չափանիշները և անցկացման կարգը և ապահովում է թեստավորման անցկացման համար անհրաժեշտ պայմանները: Թեստի արդյունքներն ունեն խորհրդատվական նշանակություն, տրամադրվում են թեկնածուին և հանձնաժողովին:

6. Հարցազրույցի փուլը հաղթահարում է մեկ մասնակից: Հարցազրույցի արդյունքով հանձնաժողովը հարկային մարմնի ղեկավարին է ներկայացնում եզրակացություն հարցազրույցի մասնակիցների վերաբերյալ՝ նշելով հարցազրույցի փուլը հաղթահարած միակ մասնակցին:

7. Հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, հարկային մարմնի ղեկավարը հարցազրույցի փուլը հաղթահարած միակ մասնակցին նշանակում է համապատասխան պաշտոնի:

8. Հարցազրույցի կազմակերպման և անցկացման կարգը, հարցազրույցի անցկացման մեթոդաբանությունը, ինչպես նաև հարցազրույցի հանձնաժողովի կազմը հաստատում է հարկային մարմնի ղեկավարը:

9. Հարկային ծառայության պաշտոններում պաշտոնի նշանակում և պաշտոններից ազատում է հարկային մարմնի ղեկավարը:

10. Հարկային ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձը պաշտոնի նշանակվում է մինչև ինն ամիս փորձաշրջանով: Փորձաշրջանի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:

(17.3-րդ հոդվածը լրաց. 16.12.21 ՀՕ-423-Ն)

(16.12.21 ՀՕ-423-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Հոդված 18. Հարկային ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը

(հոդվածն ուժը կորցրել է 16.12.21 ՀՕ-423-Ն)

(16.12.21 ՀՕ-423-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Հոդված 19. Հարկային ծառայության պաշտոնի նշանակումը

(հոդվածն ուժը կորցրել է 16.12.21 ՀՕ-423-Ն)

(16.12.21 ՀՕ-423-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 19.1. Հարկային ծառայության կադրերի ռեզերվը, կատարողականի գնահատումը, վերապատրաստումը

(վերնագիրը խմբ. 21.01.20 ՀՕ-17-Ն)

 

1. Հարկային ծառայության կադրերի ռեզերվի, կատարողականի գնահատման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:

2. Հարկային բոլոր ծառայողները հարկային մարմնի ղեկավարի սահմանած կարգով ենթակա են պարտադիր վերապատրաստման ոչ ուշ, քան երեք տարին մեկ անգամ։

3․ Հարկային ծառայողների առաջխաղացման նպատակով հարկային մարմնի ղեկավարի սահմանած կարգով կարող են կազմակերպվել նաև հարկային ծառայողի պաշտոնի խմբի համար կամ կառուցվածքային ստորաբաժանման առանձնահատկություններով պայմանավորված վերապատրաստման դասընթացներ, որոնք հաջողությամբ ավարտելու դեպքում կարող են հիմք հանդիսանալ հարկային ծառայողի ծառայողական առաջխաղացման համար՝ սույն օրենքի 17.3-րդ հոդվածով սահմանված հարցազրույցի միջոցով նշանակում կատարելու համար։ Ընդ որում, սույն մասով նախատեսված վերապատրաստումը հաջողությամբ ավարտելու հանգամանքը կարող է հիմք հանդիսանալ նաև հարկային ծառայողին հարկային ծառայության մեկ այլ հավասարազոր պաշտոնի նշանակման համար։

4. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված վերապատրաստման ծրագրերի բովանդակությանը ներկայացվող պահանջները կարող են տարանջատվել ըստ հարկային ծառայության պաշտոնների խմբերի և կառուցվածքային ստորաբաժանումների։

5. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված վերապատրաստման ծրագրերը պետք է պարունակեն բարեվարքության համակարգին վերաբերող կրթական բաղադրիչ՝ ըստ հարկային ծառայության պաշտոնների խմբերի։

6. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված վերապատրաստման ծրագրերի բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանում է հարկային մարմնի ղեկավարը։

7. Վերապատրաստման ծրագիրը (այդ թվում՝ առաջխաղացման) հաջողությամբ ավարտելու դեպքում հարկային մարմնի ուսումնական կենտրոնը էլեկտրոնային եղանակով տրամադրում է ծրագիրը հաջողությամբ ավարտելու հավաստագիր, որը գործում է երեք տարի ժամկետով։

(19.1-ին հոդվածը լրաց. 16.12.05 ՀՕ-24-Ն, փոփ. 23.10.08 ՀՕ-176-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-17-Ն, 16.12.21 ՀՕ-423-Ն)

(16.12.21 ՀՕ-423-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 20. Հարկային ծառայողների ատեստավորումը

(հոդվածն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-17-Ն)

 

Հոդված 21. Հարկային ծառայողների վերապատրաստումը

(հոդվածն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-17-Ն)

 

Հոդված 211. Հարկային ծառայության հատուկ կոչումների և դասային աստիճանների դասակարգումը

(վերնագիրը լրաց. 23.03.18 ՀՕ-262-Ն)

 

1. Հարկային ծառայության բարձրագույն հատուկ կոչումներն ու դասային աստիճաններն են՝

- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության պետական խորհրդական,

- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդական, Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության գեներալ-մայոր:

2. Հարկային ծառայության գլխավոր հատուկ կոչումներն ու դասային աստիճաններն են՝

- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի ավագ խորհրդական, Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության գնդապետ,

- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երկրորդ դասի ավագ խորհրդական, Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության փոխգնդապետ:

3. Հարկային ծառայության ավագ հատուկ կոչումներն ու դասային աստիճաններն են՝

- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի ավագ խորհրդական, Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության մայոր,

- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի խորհրդական, Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության կապիտան,

- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երկրորդ դասի խորհրդական, Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության ավագ լեյտենանտ,

- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի խորհրդական, Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության լեյտենանտ:

4. Հարկային ծառայության բարձրագույն կոչումներն օրենքով սահմանված կարգով շնորհվում են նաև հարկային մարմնի ղեկավարին և նրա տեղակալներին:

(211-ին հոդվածը լրաց. 05.11.03 ՀՕ-28-Ն, լրաց., փոփ. 23.03.18 ՀՕ-262-Ն, լրաց. 21.01.20 ՀՕ-17-Ն)

Հոդված 22. Հարկային ծառայության դասային աստիճանները

(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-262-Ն)

 

1. Աշխատանքում ցուցաբերած առանձնահատուկ ծառայությունների, մարդկային և մասնագիտական բարձր հատկանիշների համար հարկային ծառայողներին շնորհվում են դասային աստիճաններ:

2. Հարկային ծառայողների համար սահմանվում են հետևյալ դասային աստիճանները.

- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության պետական խորհրդական,

- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդական,

- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի ավագ խորհրդական,

- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երկրորդ դասի ավագ խորհրդական,

- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի ավագ խորհրդական,

- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի խորհրդական,

- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երկրորդ դասի խորհրդական,

- Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի խորհրդական:

3. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության պետական խորհրդականի և Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանը օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է Հանրապետության նախագահը:

4. Սույն հոդվածի երրորդ մասում չնշված դասային աստիճանները շնորհում է հարկային մարմնի ղեկավարը` կոչման ներկայացվողի վերադասի ներկայացմամբ:

Դասային աստիճանի ներկայացնելիս նշվում են ծառայողի կենսագրական տվյալները, աշխատանքի գնահատականը, նրա գործնական և անձնական հատկանիշների բնութագիրը:

Սույն մասի առաջին պարբերությամբ սահմանված կարգով հարկային ծառայողին դասային աստիճանի ներկայացնելը չի կարող հետաձգվել հարկային ծառայության անցնելուց կամ հերթական (արտահերթ) դասային աստիճանն ստանալուց հետո`

1) հարկային ծառայության գլխավոր դասային աստիճանների համար՝ ավելի քան 3 տարի.

2) հարկային ծառայության ավագ դասային աստիճանների համար՝ ավելի քան 2 տարի:

5. Հարկային ծառայողի վարքագծի կանոնները կոպիտ խախտելու կամ ծառայողական պարտականությունները պարբերաբար չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար հարկային ծառայողը կարող է զրկվել դասային աստիճանից, հարկային ծառայողի դասային աստիճանը կարող է իջեցվել, ինչպես նաև հարկային ծառայողին հերթական կոչման ներկայացումը կարող է պատճառաբանված մերժվել:

6. Դասային աստիճանի իջեցումը կամ դասային աստիճանից զրկումը կատարում է տվյալ դասային աստիճանը շնորհող պաշտոնատար անձը` ծառայողական քննություններ անցկացնող հանձնաժողովի ներկայացմամբ:

(22-րդ հոդվածը փոփ., լրաց. 05.11.03 ՀՕ-28-Ն, խմբ. 10.06.13 ՀՕ-68-Ն, լրաց., փոփ. 23.03.18 ՀՕ-262-Ն)

Հոդված 23. Հարկային ծառայության հատուկ կոչումները

1. Հարկային մարմնի օպերատիվ ստորաբաժանման ծառայողների համար սահմանվում են հետևյալ հատուկ կոչումները.

- Հարկային ծառայության գեներալ-մայոր,

- Հարկային ծառայության գնդապետ,

- Հարկային ծառայության փոխգնդապետ,

- Հարկային ծառայության մայոր,

- Հարկային ծառայության կապիտան,

- Հարկային ծառայության ավագ լեյտենանտ,

- Հարկային ծառայության լեյտենանտ:

2. Հարկային ծառայության գեներալ-մայորի հատուկ կոչումը շնորհում է վարչապետը:

3. Սույն հոդվածի երկրորդ մասում չնշված հատուկ կոչումները, աստիճանները շնորհում է հարկային մարմնի ղեկավարը` հարկային մարմնի օպերատիվ ստորաբաժանման ղեկավարի ներկայացմամբ:

Հատուկ կոչման ներկայացնելիս նշվում են ծառայողի կենսագրական տվյալները, աշխատանքի գնահատականը, նրա գործնական և անձնական հատկանիշների բնութագիրը, աշխատանքի ստաժը, հատուկ կոչում կամ դասային աստիճան ունենալու դեպքում` կոչումները, աստիճանները և դրանք հարկային ծառայողին շնորհվելու ամսաթիվը:

3.1. Առանձին դեպքերում հարկային ծառայության հատուկ կոչումներ կարող են շնորհվել նաև այլ հարկային ծառայողների:

4. Սահմանվում են հատուկ կոչում կրելու հետևյալ ժամկետները.

- Հարկային ծառայության լեյտենանտի համար` 1 տարի,

- Հարկային ծառայության ավագ լեյտենանտի, կապիտանի և մայորի համար` 3 տարի,

- Հարկային ծառայության փոխգնդապետի համար` 4 տարի:

5. Հարկային ծառայողի վարքագծի կանոնները կոպիտ խախտելու կամ ծառայողական պարտականությունները պարբերաբար չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար հարկային ծառայողին հերթական հատուկ կոչման ներկայացնելը կարող է պատճառաբանված մերժվել:

6. Հարկային ծառայողի հատուկ կոչումը կարող է իջեցվել սույն հոդվածի հինգերորդ մասում նախատեսված դեպքերում: Հարկային ծառայողները հատուկ կոչումից կարող են զրկվել աշխատանքից հեռացվելու և սույն հոդվածի հինգերորդ մասում նախատեսված դեպքերում:

Հատուկ կոչման իջեցումը կամ հատուկ կոչումից զրկումը կատարում է տվյալ հատուկ կոչումը շնորհող պաշտոնատար անձը` ծառայողական քննություններ անցկացնող հանձնաժողովի ներկայացմամբ:

(23-րդ հոդվածը փոփ. 16.12.05 ՀՕ-24-Ն, լրաց. 23.10.08 ՀՕ-176-Ն, փոփ., լրաց. 23.03.18 ՀՕ-262-Ն)

 

Հոդված 231. Հարկային ծառայության պաշտոններին համապատասխանող հարկային ծառայության կոչումները և աստիճանները

(վերնագիրը լրաց. 23.03.18 ՀՕ-262-Ն)

 

1. Հարկային մարմնի ղեկավարի պաշտոնին համապատասխանող հարկային ծառայության կոչումների և աստիճանների վերին սահմանը համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության պետական խորհրդականի կոչումն ու աստիճանն են:

2. Հարկային մարմնի ղեկավարի տեղակալների, հարկային մարմնի օպերատիվ ստորաբաժանման ղեկավարի պաշտոններին համապատասխանող հարկային ծառայության կոչումների և աստիճանների վերին սահմանը համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդականի կամ հարկային ծառայության գեներալ-մայորի կոչումն ու աստիճանն են:

3. Հարկային ծառայության բարձրագույն պաշտոններից հարկային մարմնի հարկային ծառայող վարչության պետի պաշտոնին համապատասխանող հարկային ծառայության կոչումների և աստիճանների վերին սահմանը համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի ավագ խորհրդականի կամ հարկային ծառայության գնդապետի կոչումն ու աստիճանն են:

4. Հարկային ծառայության գլխավոր պաշտոններին համապատասխանող հարկային ծառայության կոչումների և աստիճանների վերին սահմանը համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երկրորդ դասի ավագ խորհրդականի կամ հարկային ծառայության փոխգնդապետի կոչումն ու աստիճանն են:

5. Հարկային ծառայության առաջատար պաշտոններից հարկային մարմնի գլխավոր օպերլիազորի, ավագ հետաքննիչի, պաշտոնին համապատասխանող հարկային ծառայության կոչումների և աստիճանների վերին սահմանը համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի ավագ խորհրդականի կամ հարկային ծառայության մայորի կոչումն ու աստիճանն են:

6. Հարկային ծառայության առաջատար մյուս պաշտոններից հարկային մարմնի ավագ օպերլիազորի, քննիչի, հետաքննիչի, տարածքային բաժնի գլխավոր օպերլիազորի պաշտոններին համապատասխանող հարկային ծառայության կոչումների և աստիճանների վերին սահմանը համապատասխանաբար հարկային ծառայության առաջին դասի խորհրդականի կամ հարկային ծառայության կապիտանի կոչումն ու աստիճանն են:

7. Հարկային ծառայության հարկային մարմնի օպերլիազորի, տարածքային բաժնի ավագ օպերլիազորի պաշտոններին համապատասխանող հարկային ծառայության կոչումների և աստիճանների վերին սահմանը համապատասխանաբար հարկային ծառայության երկրորդ դասի խորհրդականի կամ հարկային ծառայության ավագ լեյտենանտի կոչումն ու աստիճանն են:

8. Հարկային ծառայության կրտսեր մյուս պաշտոններին համապատասխանող հարկային ծառայության կոչումների և աստիճանների վերին սահմանը հարկային ծառայության երրորդ դասի խորհրդականի կամ հարկային ծառայության լեյտենանտի կոչումն ու աստիճանն են:

(231-ին հոդվածը լրաց. 05.11.03 ՀՕ-28-Ն, 25.12.03 ՀՕ-26-Ն, խմբ., լրաց. 10.06.13 ՀՕ-68-Ն, լրաց., փոփ. 23.03.18 ՀՕ-262-Ն, 21.01.20 ՀՕ-17-Ն)

Հոդված 24. Հարկային ծառայողների վարձատրությունը և խրախուսումը

1. Հարկային մարմնի ղեկավարի և նրա տեղակալների, հարկային ծառայողների վարձատրության, այդ թվում` հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների և չափերի, աշխատավարձի բնականոն աճի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով:

2. Հարկային ծառայողների նկատմամբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված խրախուսանքի տեսակները: Հարկային ծառայողների նկատմամբ խրախուսանք կիրառում է հարկային մարմնի ղեկավարը:

3. Հարկային ծառայողների նկատմամբ կարող է կիրառվել նաև հատուկ կոչման և (կամ) դասային աստիճանի արտահերթ շնորհում խրախուսանքի տեսակը, որը հարկային ծառայողի նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող է կիրառվել միայն մեկ անգամ:

4. Երկարամյա ծառայության և (կամ) ծառայողական պարտականությունները և (կամ) հանձնարարականները (առաջադրանքները) բարեխղճորեն կատարելու համար հարկային ծառայողը պարգևատրվում է մեդալով կամ կրծքանշանով:

5. Մեդալի և կրծքանշանի տեսակները, ձևերը և շնորհման կարգը սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:

(24-րդ հոդվածը լրաց. 26.12.02 ՀՕ-490-Ն, խմբ. 05.11.03 ՀՕ-28-Ն, լրաց. 16.12.05 ՀՕ-24-Ն, 23.10.08 ՀՕ-176-Ն, փոփ. 17.09.09 ՀՕ-172-Ն, խմբ., փոփ. 13.11.12 ՀՕ-198-Ն, խմբ. 10.06.13 ՀՕ-68-Ն, խմբ., փոփ. 12.12.13 ՀՕ-175-Ն, լրաց., փոփ. 23.03.18 ՀՕ-262-Ն, լրաց. 14.11.19 ՀՕ-227-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-17-Ն)

Հոդված 25. Հարկային ծառայողների նկատմամբ կիրառվող կարգապահական պատասխանատվությունը

1. «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով հարկային ծառայողների նկատմամբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգապահական տույժերը:

2. Հարկային ծառայողի նկատմամբ կարող է կիրառվել նաև կոչման իջեցում մեկ աստիճանով կարգապահական տույժը:

3. Հարկային ծառայողների նկատմամբ կարգապահական տույժ կիրառում է հարկային մարմնի ղեկավարը:

(25-րդ հոդվածը փոփ., լրաց. 05.11.03 ՀՕ-28-Ն, լրաց., փոփ. 16.12.05 ՀՕ-24-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-262-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-17-Ն)

Հոդված 25.1. Հարկային ծառայողի իրավական վիճակը համապատասխան մարմնի վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության ժամանակ

1. Համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման կառուցվածքային փոփոխության դեպքում հարկային ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերն են՝

1) հարկային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելության թեստավորման կամ հարցազրույցի փուլը չհաղթահարելը․

2) դասընթացը հաջողությամբ հաղթահարած չհամարվելու արդյունքով հարկային ծառայողների թեկնածուների ցուցակներում չներառվելը․

3) հարկային ծառայության պաշտոնի՝ սույն օրենքի 17.3-րդ հոդվածով սահմանված կարգով չնշանակվելը․

4) վերապատրաստման ծրագրին երկու անգամ անընդմեջ չմասնակցելը կամ վերապատրաստման արդյունքով երկու անգամ անընդմեջ վերապատրաստման ծրագիրը հաջողությամբ ավարտելու հավաստագիր չստանալը.

5) հաստիքների կրճատումը։

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված պաշտոնից ազատման հիմքերը կիրառելի են միայն կառուցվածքային փոփոխության ենթարկվող ստորաբաժանումների հարկային ծառայողների պաշտոնից ազատման հարաբերությունների նկատմամբ:

3. Հարկային ծառայողին պաշտոնից ազատելու հիմք է նաև օրենքով նախատեսված դեպքերում պետական մարմնի վերակազմակերպումը, եթե այն ուղեկցվում է հաստիքների կրճատմամբ, կամ գործունեության դադարեցումը։

4. Հարկային ծառայողները հարկային ծառայողի պատրաստման դասընթացին և վերապատրաստմանը մասնակցելու դեպքում դասընթացին մասնակցության ամբողջ ժամանակահատվածում պահպանում են իրենց աշխատատեղը և հիմնական աշխատավարձը։

(25.1-ին հոդվածը լրաց. 16.12.21 ՀՕ-423-Ն)

(16.12.21 ՀՕ-423-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 26. Հարկային ծառայողին պաշտոնից ազատելու և ծառայության դադարման հիմքերը
(վերնագիրը խմբ. 16.12.05 ՀՕ-24-Ն, 21.01.20 ՀՕ-17-Ն)

 

1. Հարկային ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերն են`

1) հարկային ծառայողի անձնական դիմումը.

2) սույն օրենքի 25.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերը.

3) հարկային մարմնի գործունեության դադարումը.

4) Հանրային պաշտոնում ընտրվելը կամ նշանակվելը:

2. Հարկային ծառայողին հարկային ծառայությունից ազատելու հիմքերն են`

1) հարկային ծառայողի անձնական դիմումը.

2) «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելը` համապատասխան եզրակացության հիման վրա.

3) հարկային ծառայողին պաշտոնի նշանակման` սույն օրենքով սահմանված կարգի խախտումը.

4) հարկային ծառայողի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելը.

5) սույն օրենքի 42-րդ հոդվածով նախատեսված դեպքը.

6) օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելը.

7) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան չորս ամիս անընդմեջ աշխատանքի չներկայանալը (չհաշված հղիության և ծննդաբերության արձակուրդը).

8) Կառավարության հաստատած` հարկային ծառայության պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված որևէ հիվանդությամբ տառապելու դեպքում.

9) «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելու դեպքում կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելը կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու դեպքում.

10) նրա նկատմամբ կայացված մեղադրական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք: Անձի կողմից տուգանքի վճարման ժամանակացույցով սահմանված պարտավորությունների կատարումը խախտելու դեպքում տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինվելիս ծառայությունը դադարեցվում է.

11) հարկային ծառայության պաշտոն զբաղեցնելու` սույն օրենքով սահմանված առավելագույն տարիքը լրանալու դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ իրավասու պաշտոնատար անձի որոշմամբ պաշտոնավարումը երկարաձգվել է մինչև մեկ տարի ժամկետով.

12) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում.

13) դատական կարգով հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելու դեպքում.

14) կադրերի ռեզերվից հանվելու դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ հարկային ծառայողը զբաղեցնում է հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն.

15) երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

3. Երկու տարի անընդմեջ կատարողականի տարեկան գնահատման արդյունքները Կառավարության սահմանած տոկոսից (միավորից) ցածր լինելու դեպքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավունք ունի դադարեցնելու հարկային ծառայողի լիազորությունները:

4. Հարկային ծառայությունից ազատվելու դեպքում հարկային ծառայողը հարկային մարմին է հանձնում իր ծառայողական վկայականը, իրեն ամրագրված զենքը, համազգեստը և պաշտոնեական պարտականությունների կատարման հետ կապված այլ միջոցներ:

(26-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-24-Ն, լրաց. 23.10.08 ՀՕ-176-Ն, փոփ. 29.11.11 ՀՕ-296-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-17-Ն, 16.12.21 ՀՕ-423-Ն)

(16.12.21 ՀՕ-423-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 261. Հարկային ծառայողին զբաղեցրած պաշտոնից իջեցնելու հիմքերը

(հոդվածն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-17-Ն)

 

ԳԼՈՒԽ 3.1.

(գլուխը լրաց. 16.12.21 ՀՕ-423-Ն)

(16.12.21 ՀՕ-423-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ

 

Հոդված 26.2. Ուսումնական կենտրոնը

 

1. Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի ուսումնական կենտրոնի (այսուհետ` Ուսումնական կենտրոն) գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, իր կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:

2. Ուսումնական կենտրոնը, սույն օրենքին և իր կանոնադրության նպատակներին համապատասխան, կազմակերպում է`

1) հարկային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց մասնագիտական վերապատրաստումը (այդ թվում` առաջխաղացման նպատակով վերապատրաստումը).

2) հարկային ծառայության առանձին պաշտոններ զբաղեցնելու համար հարկային ծառայողների պատրաստումը.

3) հարկային ծառայողի պատրաստման դասընթացի իրականացումը.

4) հատուկ միջոցների և հրազենի գործադրման ունակություններն ուսուցանելու նպատակով ուսուցումը.

5) այլ մասնագիտացված դասընթացներ և կրթական ծրագրեր:

3. Ուսումնական կենտրոնը, այդ թվում՝ հարկային ծառայողների պատրաստումներն ու վերապատրաստումները ֆինանսավորվում են պետական բյուջեից, ինչպես նաև օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

Գ Լ ՈՒ Խ  4.

ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հոդված 27. Հարկային մարմնի ֆինանսավորումը

Հարկային մարմինը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

Հոդված 28. Նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդը

(հոդվածն ուժը կորցրել է 14.11.19 ՀՕ-227-Ն)

(21.01.20 ՀՕ-17-Ն օրենքի 27-րդ հոդվածի փոփոխությունները հնարավոր չէ կատարել, քանի որ 28-րդ հոդվածն ուժը կորցրել է 14.11.19 ՀՕ-227-Ն օրենքի 3-րդ հոդվածով:)

Հոդված 29. Հարկային ծառայողների համազգեստը

1. Հարկային մարմնի աշխատակիցները հարկային մարմնի սահմանած կարգով կրում են համազգեստ:

2. Հարկային ծառայողի համազգեստի նկարագիրը և կրելու պայմանները հաստատում է Կառավարությունը:

(29-րդ հոդվածը խմբ. 05.11.03 ՀՕ-28-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-262-Ն)

Հոդված 29.1.

Հարկային ծառայողների ծառայողական վկայականը և անձնական գործը

1. Հարկային ծառայողներին տրվում է ծառայողական վկայական, որի ձևը և տրամադրման կարգը հաստատում է հարկային մարմնի ղեկավարը:

2. Հարկային ծառայողի ծառայության ընթացքն արտացոլվում է նրա անձնական գործում, որը վարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:

(29.1-ին հոդվածը լրաց. 21.12.17 ՀՕ-276-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-262-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-17-Ն)

 

Հոդված 30. Հարկային մարմնի հանրային ծառայողների զենքը

(վերնագիրը լրաց. 21.01.20 ՀՕ-17-Ն)

 

1. Հարկային մարմնի հանրային ծառայողներին զենք տրամադրելու, զենքը պահելու, կրելու և օգտագործելու կարգը սահմանում է Կառավարությունը:

2. Հարկային մարմնին զենքով ապահովելու (տրամադրելու), զենքը պահպանելու կարգը, զենքի ու ռազմամթերքի տեսակների ցանկը սահմանում է Կառավարությունը:

(30-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-262-Ն, լրաց. 21.01.20 ՀՕ-17-Ն)

Հոդված 31. Ֆիզիկական ուժի կիրառումը (գործադրումը)

Հարկային մարմնի հանրային ծառայողներն իրավախախտների նկատմամբ իրավունք ունեն կիրառել (գործադրել) ֆիզիկական հարկադրանք (ուժ)`

1) իրենց և (կամ) այլ անձանց վրա հարձակումը կանխելու դեպքում.

2) հարկային մարմնին պատկանող կամ վերջիններիս հսկողության տակ գտնվող շինությունների, կառույցների և փոխադրամիջոցների վրա հարձակումը կանխելու դեպքում.

3) դիմադրություն ցույց տվող իրավախախտում կատարած անձին ձերբակալելու կամ ծառայողական շինություն հասցնելու դեպքում, եթե այդ դիմադրությունը կարող է վնաս պատճառել շրջապատին կամ իրենց:

(31-րդ հոդվածը լրաց. 21.01.20 ՀՕ-17-Ն)

Հոդված 32. Հատուկ միջոցների կիրառում

1. Հարկային մարմնի հանրային ծառայողները հատուկ միջոցները (ձեռնաշղթաներ, փականքները բացելու գործիքներ) կիրառում են`

1) իրենց և (կամ) այլ անձանց վրա հարձակումը կանխելու համար.

2) հարկային մարմնի պատկանող կամ վերջիններիս հսկողության տակ գտնվող շինությունների, կառույցների և փոխադրամիջոցների վրա հարձակումը կանխելու համար.

3) դիմադրություն ցույց տվող իրավախախտում կատարող անձին ձերբակալելու կամ ծառայողական շինություն հասցնելու համար, եթե այդ դիմադրությունը կարող է վնաս պատճառել շրջապատին կամ իրենց:

Հղիության կամ հաշմանդամության ակնհայտ նշաններով անձանց և անչափահասների նկատմամբ հատուկ միջոցներ չեն կիրառվում, բացառությամբ նշված անձանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու, խմբակային կամ այլ հարձակումների, մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր գործողությունների դեպքերի:

2. Օպերատիվ-հետախուզական միջոցներ հարկային ծառայողները կիրառում են Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերում և կարգով:

(32-րդ հոդվածը լրաց. 21.01.20 ՀՕ-17-Ն)

Հոդված 33. Զենքի գործադրումը

1. Զենք կրելու իրավունք ունեցող հարկային մարմնի հանրային ծառայողն իրավունք ունի դա գործադրել`

1) իր կամ այլ անձի վրա զինված հարձակումը կանխելու համար, եթե առկա է նրանց կյանքին կամ առողջությանն սպառնացող իրական վտանգ.

2) զենքի հափշտակման փորձը կանխելու համար:

2. Մինչ զենքի գործադրումը հարկային մարմնի հանրային ծառայողը պետք է կատարի նախազգուշական կրակոց, բացառությամբ սույն օրենքի 34-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերի:

3. Արգելվում է զենքի գործադրումը հղիության կամ հաշմանդամության ակնհայտ նշաններ ունեցող անձանց և անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու և հարկային ծառայողի կյանքին և առողջությանն իրական վտանգ սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի:

(33-րդ հոդվածը լրաց. 21.01.20 ՀՕ-17-Ն)

Հոդված 34. Հարկային ծառայողների կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի օգտագործման պայմանները

1. Նախքան ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի օգտագործման իրավասություն ստանալը, այնուհետև պարբերաբար, հարկային մարմնի հանրային ծառայողները հարկային մարմնի սահմանած կարգով անցնում են հատուկ պատրաստություն և պիտանիության ստուգումներ: Նշված անձինք պարտավոր են ունենալ նաև տուժողին առաջին բուժօգնություն ցույց տալու հմտություն:

2. Հարկային մարմնի հանրային ծառայողը ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք կիրառելուց (գործադրելուց) առաջ նախազգուշացնում է այդ մտադրության մասին` տալով իր պահանջները կատարելու համար բավարար ժամանակ, բացառությամբ անակնկալ, զինված, ռազմական տեխնիկայի և փոխադրամիջոցների օգտագործմամբ հարձակումների և այլ իրադրությունների, երբ նման նախազգուշացումն ստեղծված իրավիճակում անտեղի է, անհնարին կամ կարող է առաջացնել վտանգ իր կամ այլ անձանց կյանքին և առողջությանը, հանգեցնել այլ ծանր հետևանքների:

3. Իրավախախտման վտանգավորության աստիճանից և դա կատարող անձի ինքնությունից, ինչպես նաև դիմադրության ուժից ելնելով` վտանգի վերացմանն ուղղված գործողությունների հետևանքով հնարավոր վնասները հարկային ծառայողի կողմից պետք է հասցվեն նվազագույնի:

4. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի կիրառման (գործադրման) դեպքում հարկային ծառայողն անմիջապես զեկուցում է վերադասության կարգով, իսկ զենքի կիրառման բոլոր դեպքերի մասին` նաև դատախազին:

Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի կիրառման (գործադրման) հետևանքով առաջացած մարմնական վնասվածքների, մահվան բոլոր դեպքերի մասին հարկային մարմնի հանրային մարմնի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն անմիջապես տեղյակ է պահում առողջապահության և դատախազության համապատասխան մարմիններին:

5. Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք օգտագործելու լիազորությունների սահմանազանցումն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

(34-րդ հոդվածը խմբ. 07.04.09 ՀՕ-95-Ն, լրաց. 21.01.20 ՀՕ-17-Ն)

Հոդված 35. Հարկային ծառայողի պահանջների պարտադիր լինելը

1. Հարկային ծառայողի` իր իրավասության սահմաններում առաջադրած պահանջները պարտադիր են բոլոր պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց և քաղաքացիների համար:

2. Հարկային ծառայողի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվությունը, փաստաթղթերը և դրանց պատճենները նրա գրավոր պահանջով տրվում են անվճար, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

3. Հարկային ծառայողի պահանջները չկատարելը կամ նրա պարտականությունների կատարմանը խոչընդոտելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

4. Հարկային ծառայողը, ներկայացնելով ծառայողական վկայականը, կարող է պահանջել և ստուգել ապօրինի գործունեություն իրականացնող կամ ապօրինի գործունեություն իրականացնելու մեջ կասկածվող անձանց անձը հաստատող փաստաթղթերը՝ ստուգումների բնագավառը կարգավորող օրենսդրությամբ սահմանված և հարկային մարմնի իրավասությունների շրջանակներում գործողություններ իրականացնելու նպատակով:

(35-րդ հոդվածը լրաց. 05.11.03 ՀՕ-28-Ն)

Հոդված 36. Համագործակցությունն այլ մարմինների հետ

Իր գործառույթներն իրականացնելիս հարկային մարմինը համագործակցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման, այդ թվում` իրավապահ մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց հետ:

Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն ու դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են աջակցել հարկային մարմնին` իր գործառույթներն իրականացնելիս:

Հոդված 37. Հարկային մարմնում հանրային ծառայողներին պատճառված վնասի հատուցման իրավունքը

(վերնագիրը լրաց. 21.01.20 ՀՕ-17-Ն)

 

1. Ծառայողական գործունեության կապակցությամբ հարկային մարմնում հանրային ծառայողին վնասվածքներ պատճառելու դեպքում, որոնք բացառում են հանրային ծառայություն անցնելու նրա հետագա հնարավորությունը, նրան ամեն ամիս վճարվում է փոխհատուցում` այդ կապակցությամբ նշանակված կենսաթոշակի և նրա ամսական միջին վաստակի տարբերության չափով:

2. Ծառայության ընթացքում կամ ազատվելուց հետո հարկային մարմնում հանրային ծառայողի մահվան դեպքում, եթե դա առաջացել է ծառայողական գործունեության կապակցությամբ նրան վնասվածքներ պատճառելու հետևանքով, հարկային մարմնում հանրային ծառայողի խնամքի տակ գտնվող ընտանիքի անչափահաս և (կամ) անաշխատունակ անդամներին ամեն ամիս վճարվում է փոխհատուցում` մահացածի ամսական միջին վաստակից նրանց բաժին ընկնող մասի և կերակրողին կորցնելու համար նշանակված կենսաթոշակի չափերի միջև տարբերության չափով: Ամսական միջին վաստակից մահացածին բաժին ընկնող մասը որոշելու համար մահացածի ամսական միջին վաստակը բաժանվում է նրա խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամների, այդ թվում` աշխատունակների թվի վրա:

3. Ծառայողական գործունեության կապակցությամբ հարկային մարմնում հանրային ծառայողին կամ նրա ընտանիքի անդամներին պատկանող գույքին պատճառված վնասը ենթակա է հատուցման լրիվ ծավալով, ներառյալ` բաց թողնված օգուտը:

4. Սույն հոդվածում նախատեսված վնասները հատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

(37-րդ հոդվածը լրաց., փոփ. 21.01.20 ՀՕ-17-Ն)

Հոդված 38. Հարկային ծառայության տարբերանշանը և կնիքը

1. Հարկային ծառայությունն ունի տարբերանշան, որի նկարագիրը հաստատում է Կառավարությունը: Հարկային ծառայության տարբերանշանը հարկային ծառայողների համազգեստի պարտադիր տարր է:

2. Հարկային մարմինը կարող է ունենալ հարկային ծառայության տարբերանշանի պատկերով և իր անվամբ կնիք:

(38-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-262-Ն, 21.01.20 ՀՕ-17-Ն)

Գ Լ ՈՒ Խ  5.

ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 39. Հարկային ծառայողի պարտականությունները

1. «Հանրային ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված հիմնական պարտականություններից բացի, հարկային ծառայողի հիմնական պարտականություններն են`

1) իր իրավասությունների սահմաններում հարկային մարմնի լիազորությունների իրականացումը.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում հարկ վճարողների հարկային պարտավորությունների հաշվարկումը, ինչպես նաև սահմանված կարգով հաշվարկված գումարների վճարման առաջադրումը.

3) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-17-Ն)

4) օրենքով սահմանված դեպքերում և կարգով քրեական վարույթ նախաձեռնելը և նախաքննություն կատարելը.

4.1) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով գաղտնի քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարելը.

5) պետական, ծառայողական և օրենքով պահպանվող այլ գաղտնիքն օրենքով սահմանված կարգով պահպանելը, այդ թվում` ծառայությունը դադարեցնելուց հետո.

6) հարկ վճարողների, նրանց ներկայացուցիչների և հարկային հարաբերությունների այլ մասնակիցների նկատմամբ պատասխանատու և ուշադիր վերաբերմունքի ցուցաբերումը.

7) (կետն ուժը կորցրել է 21.12.17 ՀՕ-276-Ն)

8) հարկային ծառայության գործառույթների և հարկային ծառայողի վարքագծի կանոնների պահանջներով խստագույնս առաջնորդվելը.

9) (կետն ուժը կորցրել է 29.11.11 ՀՕ-296-Ն)

(39-րդ հոդվածը փոփ. 05.11.03 ՀՕ-28-Ն, 29.11.11 ՀՕ-296-Ն, 21.12.17 ՀՕ-276-Ն, խմբ., փոփ. 21.01.20 ՀՕ-17-Ն, խմբ., լրաց. 09.06.22 ՀՕ-168-Ն)

(09.06.22 ՀՕ-168-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

Հոդված 40. Հարկային ծառայողի իրավունքները

1.«Հանրային ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված հիմնական իրավունքներից բացի, հարկային ծառայողի հիմնական իրավունքներն են`

1) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-17-Ն)

2) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-17-Ն)

3) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-17-Ն)

4) սահմանված կարգով որոշումներ ընդունելը, հարցերի քննարկումներին մասնակցելը.

5) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-17-Ն)

6) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-17-Ն)

7) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-17-Ն)

8) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-17-Ն)

9) սահմանված կարգով հարկային ծառայության կոչման բարձրացումը.

10) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-17-Ն)

11) հարկային ծառայության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

12) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-17-Ն)

(40-րդ կետը խմբ., փոփ. 21.01.20 ՀՕ-17-Ն)

Հոդված 41. Հարկային ծառայողի պատասխանատվությունը

1. Սույն օրենքի խախտման համար հարկային ծառայողները պատասխանատվություն, ներառյալ` նյութական պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

2. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-17-Ն)

(41-րդ հոդվածը փոփ. 05.11.03 ՀՕ-28-Ն, լրաց., փոփ. 21.01.20 ՀՕ-17-Ն)

Հոդված 42. Հարկային ծառայողի նյութական պատասխանատվությունը

1. Սույն օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պարտականությունները չկատարելու (ոչ պատշաճ կատարելու) համար, հարկային ծառայության գործառույթներին համապատասխան, հարկային մարմնի պաշտոնատար անձը (անձինք)`

1) ստանում է (են) նախազգուշացում, եթե խախտման հետևանքով բյուջե վճարման ենթակա ավելի կամ թերի հաշվարկված (առաջադրված) հարկային պարտավորության գումարը պակաս է 100.000 դրամից.

2) վճարում է (են) տուգանք, եթե խախտման հետևանքով բյուջե վճարման ենթակա ավելի կամ թերի հաշվարկված (առաջադրված) հարկային պարտավորության գումարը կազմում է 100.000-ից մինչև 1.000.000 դրամ` ավելի կամ թերի հաշվարկված (առաջադրված) գումարի մինչև 5 տոկոսի չափով.

3) վճարում է (են) տուգանք, եթե խախտման հետևանքով բյուջե վճարման ենթակա ավելի կամ թերի հաշվարկված (առաջադրված) հարկային պարտավորության գումարը կազմում է 1.000.001-ից մինչև 5.000.000 դրամ` ավելի կամ թերի հաշվարկված (առաջադրված) գումարի մինչև 10 տոկոսի չափով.

4) եթե խախտման հետևանքով բյուջե վճարման ենթակա ավելի կամ թերի հաշվարկված (առաջադրված) հարկային պարտավորության գումարը կազմում է 5.000.000 դրամից ավելի, ապա վճարում է (են) տուգանք ավելի կամ թերի հաշվարկված (առաջադրված) գումարի մինչև քսան տոկոսի չափով կամ կիրառվում է ծառայությունից ազատում կարգապահական տույժը:

2. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-17-Ն)

3. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-17-Ն)

4. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-17-Ն)

5. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-17-Ն)

6. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-17-Ն)

7. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-17-Ն)

8. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-17-Ն)

(42-րդ հոդվածը փոփ., խմբ. 05.11.03 ՀՕ-28-Ն, փոփ. 21.12.17 ՀՕ-276-Ն,  լրաց., փոփ. 23.03.18 ՀՕ-262-Ն, փոփ. 14.11.19 ՀՕ-227-Ն, 21.01.20 ՀՕ-17-Ն)

 

Հոդված 43. Ծառայողական քննության անցկացումը

(վերնագիրը խմբ. 05.11.03 ՀՕ-28-Ն)

 

1. Ծառայողական քննություն անցկացվում է հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ` «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով և դեպքերում` Հարկային մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի կողմից, որի անհատական կազմը հաստատում է հարկային մարմնի ղեկավարը` հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետի հաստատած հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակից:

2. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-17-Ն)

3. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-17-Ն)

4. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-17-Ն)

(43-րդ հոդվածը խմբ., փոփ. 05.11.03 ՀՕ-28-Ն, փոփ. 10.06.13 ՀՕ-68-Ն, 23.03.18 ՀՕ-262-Ն, լրաց., փոփ. 21.01.20 ՀՕ-17-Ն)

 

Հոդված 431. Հարկային մարմնի և հարկային ծառայողի գործողությունների գանգատարկումն ու բողոքարկումը

 

(հոդվածն ուժը կորցրել է 21.12.17 ՀՕ-276-Ն)

Հոդված 44. Հարկ վճարողին հասցված վնասի փոխհատուցումը

Հարկային մարմնի կամ հարկային մարմնի հանրային ծառայողի սույն օրենքի կամ Հայաստանի Հանրապետության հարկային հարաբերությունները կարգավորող այլ ակտերի դրույթների խախտումների հետևանքով հարկ վճարողին հասցրած վնասը հատուցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հարկային մարմնի հանրային ծառայողի գործողությունները կարող են բողոքարկվել հարկային մարմին կամ դատարան: Հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների գործողությունները կարող են բողոքարկվել հարկային մարմին կամ դատարան:

(44-րդ հոդվածը լրաց. 05.11.03 ՀՕ-28-Ն, փոփ. 14.11.19 ՀՕ-227-Ն, լրաց. 21.01.20 ՀՕ-17-Ն)

Գ Լ ՈՒ Խ  6.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 45. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 90 օր հետո:

2. Հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների և հարկային տեսչությունների գործառույթների հաստատվելուց հետո հարկային մարմնի համակարգի համապատասխան պաշտոններ զբաղեցնող աշխատողները համարվում են հարկային ծառայողներ:

3. Սույն օրենքով նախատեսված հարկային ծառայողի առաջին ատեստավորումն անցկացվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց 90 օր հետո:

4. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո հարկային ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում դա համալրվում է սույն օրենքով սահմանված կարգով:

5. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը շնորհված հարկային ծառայության հատուկ և դասային աստիճանները պահպանվում են:

6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել`

1) 1993 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության աշխատողների դասային և հատուկ կոչումներ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.

2) 1993 թվականի հուլիսի 30-ի ««Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության աշխատողներին դասային և հատուկ կոչումներ շնորհելու և դրանց համապատասխան դրամական հավելավճարներ տալու մասին» կանոնադրության մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության որոշումը:

7. Հանրապետության նախագահի հրամանագրով, Կառավարության որոշմամբ հանրապետական գործադիր կամ պետական այլ մարմինների կամ հիմնարկների վերակազմավորման, կառուցվածքային փոփոխությունների արդյունքում հարկային մարմնին փոխանցվող գործառույթների հետևանքով հարկային մարմին փոխադրվող աշխատողների վրա չեն տարածվում սույն օրենքով սահմանված մրցույթի և 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով նախատեսված դրույթները: Այդ աշխատողների հարկային ծառայության պաշտոնի նշանակումը իրականացվում է հարկային մարմնի ղեկավարի հրամանով` փորձաշրջանով:

8. Հարկային ծառայության պաշտոնների անվանացանկի Դ խմբում թափուր պաշտոն առաջանալու դեպքում հարկային մարմնի ղեկավարը կարող է Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված` հարկային ծառայության պահպանման ծախսերի ավելացմամբ պայմանավորված լրացուցիչ հարկային ծառայության թափուր պաշտոնները համալրելու նպատակով անցկացված մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված կադրային ռեզերվում գտնվող անձանցից կատարել նշանակում:

(45-րդ հոդվածը խմբ. 05.11.03 ՀՕ-28-Ն, լրաց. 14.12.04 ՀՕ-191-Ն, 16.12.05 ՀՕ-24-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-262-Ն)

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2002 թ. օգոստոսի 2
Երևան
ՀՕ-407-Ն