Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-364-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (13.10.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.10.03-2022.10.16 Պաշտոնական հրապարակման օրը 12.10.2022
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
05.10.2022
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
11.10.2022
Дата вступления в силу
13.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի հոկտեմբերի 5-ին

 

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 1-ին մասը «27 տարին լրանալը,» բառերից հետո լրացնել «իսկ սույն օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից՝ գիտության և կրթության բնագավառներում տարկետում ստացած քաղաքացիները՝ մինչև 28 տարին լրանալը,» բառերով, իսկ «համապատասխանաբար 27» բառերից հետո՝ «, 28» թվով:

 

Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է նաև բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորողին: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը և պայմանները, ինչպես նաև բուհերի և բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով համապատասխան մասնագիտությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2022 թ. հոկտեմբերի 11

Երևան

ՀՕ-364-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հոկտեմբերի 2022 թվական: