Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-365-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (22.10.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.10.03-2022.10.16 Պաշտոնական հրապարակման օրը 12.10.2022
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
05.10.2022
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
11.10.2022
Дата вступления в силу
22.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի հոկտեմբերի 5-ին

 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) Կառավարության սահմանած կարգով իրականացնել անչափահաս մեղադրյալի, մեկ տարվա ընթացքում երկու կամ ավելի անգամ վարչական իրավախախտում կատարած անչափահասի, բացառությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 21-րդ հոդվածով վարչական պատասխանատվությունից ազատելու դեպքերի, երկու կամ ավելի անգամ բնակության վայրը ինքնակամ լքած մինչև 16 տարեկան անչափահասի, մանկավարժական խորհրդի համապատասխան որոշման հիման վրա պարտադիր ուսուցումից 120 և ավելի ժամաքանակ դասեր անհարգելի բաց թողած, թափառաշրջիկությամբ, մուրացկանությամբ, շահումով խաղերով զբաղվող, ոգելից խմիչքներ, թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութեր օգտագործող անչափահասի, ազատազրկման ձևով պատիժը կրած անչափահասի, դատարանի կողմից դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառվելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատված անչափահասի, որի վարքագծի նկատմամբ հետագա վերահսկողությունը դրվել է ոստիկանության վրա, անչափահասի, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող հանգամանքներով, ինչպես նաև անչափահասի վրա բացասական ազդեցություն ունեցող ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի պրոֆիլակտիկ (կանխարգելիչ) հաշվառում:»:

 

Հոդված 2. Սույն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված՝ Կառավարության որոշումը կընդունվի սույն օրենքի ընդունումից հետո` վեցամսյա ժամկետում:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2022 թ. հոկտեմբերի 11

Երևան

ՀՕ-365-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հոկտեմբերի 2022 թվական: