ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի հոկտեմբերի 5-ին
«ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» 2015 թվականի մարտի 25-ի ՀO-16-Ն oրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «ժգ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժգ) քաղաքացիական և ծառայողական զենքի, ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիա տալու լիազոր մարմնի գործառույթը,»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից։
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. հոկտեմբերի 26 Երևան ՀՕ-377-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հոկտեմբերի 2022 թվական: