Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 77
Տիպ
Կարգադրություն
Тип
Ինկորպորացիա (17.10.2015-23.03.2017)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
18.08.2015
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
18.08.2015
Дата вступления в силу
19.09.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

18 օգոստոսի 2015 թվականի

թիվ 77

քաղ. Մոսկվա

 

ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական համագործակցության մասին» արձանագրության 3-րդ և 30-րդ կետերին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 3-րդ հավելված), Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի օգոստոսի 18-ի թիվ 96 որոշման 2-րդ կետին համապատասխան՝

1. Հաստատել Արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջպետական փորձարկումների անցկացման հարցերով հանձնաժողովի կցվող կազմը։

2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2015 թվականի օգոստոսի 18-ի թիվ 96 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Վ. Խրիստենկո

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

 Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2015 թվականի օգոստոսի 18-ի

 թիվ 77 կարգադրությամբ

 

ԿԱԶՄ

 

Արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջպետական փորձարկումների անցկացման հարցերով հանձնաժողովի

 

Մինասյան
Կարինե Աղասիի՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (նախարար) (հանձնաժողովի նախագահ)

Խոտկո
Ալեքսանդր Նիկոլայի՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրեն (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Հայաստանի Հանրապետությունից

Մելյան
Իոսիֆ Կարենի՝

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կառավարական կապի և տեղեկատվության վարչության պետի առաջին տեղակալ

Նիկողոսյան
Նաիրա Ժորայի՝

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ

Թունյան
Արթուր Յուրիի՝

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարարի խորհրդական

Բելառուսի Հանրապետությունից

Կոզլովսկի
Վլադիմիր Վլադիմիրի՝

Բելառուսի Հանրապետության նախագահին առընթեր օպերատիվ–վերլուծական կենտրոնի աշխատակից

Կորոլ
Իվան Անդրեյի՝

«Էլեկտրոնային ծառայությունների ազգային կենտրոն» հանրապետական ունիտար ձեռնարկության տնօրենի տեղակալ

Չաշչին
Միխայիլ Յուրիի՝

Բելառուսի Հանրապետության կապի և տեղեկատվայնացման նախարարության տեղեկատվայնացման դեպարտամենտի տնօրեն

Ղազախստանի Հանրապետությունից

Արդաբաև
Ազամատ Սերիկուլի՝

«Ազգային տեղեկատվական տեխնոլոգիաներ» բաժնետիրական ընկերության web-ծրագրերի ինտեգրացիոն լուծումների զարգացման հարցերով տնօրեն

Այտպերգենով
Ազամատ Ասիլիմբեկի՝

Ղազախստանի Հանրապետության ներդրումների և զարգացման նախարարության կապի, տեղեկատվայնացման և տեղեկատվության կոմիտեի նորմատիվ–տեխնիկական փաստաթղթերի տեղեկատվայնացման և փորձաքննության նոր մոդելի զարգացման վարչության ղեկավար

Շալաբաև
Կայսար Ունլասինի՝

Ղազախստանի Հանրապետության ներդրումների և զարգացման նախարարության կապի, տեղեկատվայնացման և տեղեկատվության կոմիտեի «էլեկտրոնային կառավարություն» ներքին հսկման նախագծերի գլխավոր փորձագետ

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Բեդելբաև
Զամիր Արստանբեկի՝

Ղրղզստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական կոմիտեի տեղեկատվական անվտանգության բաժնի փորձագետ

Մամիրկանով Էրնիս
Տուրսունկադիրի՝

Ղրղզստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցությունների նախարարի տեղակալ

Ուսենբաև
Ազամատ Ասանգուլի՝

Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանն առընթեր՝ «Արտաքին առևտրի ոլորտում «Մեկ պատուհանի» կենտրոն» պետական ձեռնարկության գլխավոր տնօրենի տեղակալ

Ռուսաստանի Դաշնությունից

Կոնստանտին Վալերիի Դրոբադենկոյին՝

Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության աշխատակից

Մալկով
Պավել Վլադիմիրի՝

Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության տնտեսության ոլորտում պետական կարգավորման հարցերով դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Չերնենկո
Անդրեյ Վլադիմիրի՝

Ռուսաստանի Դաշնության կապի և զանգվածային հաղորդակցության նախարարության տեղեկատվայնացման վերաբերյալ նախագծերի դեպարտամենտի տնօրեն

(հավելվածը փոփ. ԵՏՀԿ 06.10.15 թիվ 107)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.03.2017, թիվ 24 23.03.2017, թիվ 77
06.10.2015, թիվ 107 17.10.2015, թիվ 77
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան