ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
18 օգոստոսի 2015 թվականի |
թիվ 77 |
քաղ. Մոսկվա |
ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական համագործակցության մասին» արձանագրության 3-րդ և 30-րդ կետերին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 3-րդ հավելված), Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի օգոստոսի 18-ի թիվ 96 որոշման 2-րդ կետին համապատասխան՝
1. Հաստատել Արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջպետական փորձարկումների անցկացման հարցերով հանձնաժողովի կցվող կազմը։
2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2015 թվականի օգոստոսի 18-ի թիվ 96 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Վ. Խրիստենկո |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի օգոստոսի 18-ի թիվ 77 կարգադրությամբ |
ԿԱԶՄ
Արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջպետական փորձարկումների անցկացման հարցերով հանձնաժողովի
Մինասյան |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (նախարար) (հանձնաժողովի նախագահ) |
Խոտկո |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրեն (հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
Հայաստանի Հանրապետությունից | |
Մելյան |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կառավարական կապի և տեղեկատվության վարչության պետի առաջին տեղակալ |
Նիկողոսյան |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ |
Թունյան |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարարի խորհրդական |
Բելառուսի Հանրապետությունից | |
Կոզլովսկի |
Բելառուսի Հանրապետության նախագահին առընթեր օպերատիվ–վերլուծական կենտրոնի աշխատակից |
Կորոլ |
«Էլեկտրոնային ծառայությունների ազգային կենտրոն» հանրապետական ունիտար ձեռնարկության տնօրենի տեղակալ |
Չաշչին |
Բելառուսի Հանրապետության կապի և տեղեկատվայնացման նախարարության տեղեկատվայնացման դեպարտամենտի տնօրեն |
Ղազախստանի Հանրապետությունից | |
Արդաբաև |
«Ազգային տեղեկատվական տեխնոլոգիաներ» բաժնետիրական ընկերության web-ծրագրերի ինտեգրացիոն լուծումների զարգացման հարցերով տնօրեն |
Այտպերգենով |
Ղազախստանի Հանրապետության ներդրումների և զարգացման նախարարության կապի, տեղեկատվայնացման և տեղեկատվության կոմիտեի նորմատիվ–տեխնիկական փաստաթղթերի տեղեկատվայնացման և փորձաքննության նոր մոդելի զարգացման վարչության ղեկավար |
Շալաբաև |
Ղազախստանի Հանրապետության ներդրումների և զարգացման նախարարության կապի, տեղեկատվայնացման և տեղեկատվության կոմիտեի «էլեկտրոնային կառավարություն» ներքին հսկման նախագծերի գլխավոր փորձագետ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ | |
Բեդելբաև |
Ղրղզստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական կոմիտեի տեղեկատվական անվտանգության բաժնի փորձագետ |
Մամիրկանով Էրնիս |
Ղրղզստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցությունների նախարարի տեղակալ |
Ուսենբաև |
Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանն առընթեր՝ «Արտաքին առևտրի ոլորտում «Մեկ պատուհանի» կենտրոն» պետական ձեռնարկության գլխավոր տնօրենի տեղակալ |
Ռուսաստանի Դաշնությունից | |
Կոնստանտին Վալերիի Դրոբադենկոյին՝ |
Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության աշխատակից |
Մալկով |
Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության տնտեսության ոլորտում պետական կարգավորման հարցերով դեպարտամենտի տնօրենի տեղակալ |
Չերնենկո |
Ռուսաստանի Դաշնության կապի և զանգվածային հաղորդակցության նախարարության տեղեկատվայնացման վերաբերյալ նախագծերի դեպարտամենտի տնօրեն |
(հավելվածը փոփ. ԵՏՀԿ 06.10.15 թիվ 107)