Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-320-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.01.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.07.11-2022.07.24 Պաշտոնական հրապարակման օրը 21.07.2022
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
07.07.2022
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
20.07.2022
Дата вступления в силу
01.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

   

Ընդունված է 2022 թվականի հուլիսի 7-ին

                  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

            

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 204-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակը երկրորդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

              

«Հիդրոէներգետիկ նպատակով

0.1»։

            

Հոդված 2. Օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին մասը «վճար վճարողները» բառերից հետո լրացնել «մակերևութային ջրերի օգտագործված պաշարների և» բառերով, «շահագործում են» բառերից հետո՝ «տվյալների առցանց փոխանցմամբ» բառերով, իսկ նույն մասի «Արդյունահանված» բառը փոխարինել «Օգտագործված և արդյունահանված» բառերով։

             

Հոդված 3. Օրենսգրքի 214-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը «ծավալը» բառից հետո լրացնել «(հաշվետու ժամանակաշրջանում ջրօգտագործողների կողմից Կառավարության սահմանած կարգով տեղադրված հաշվիչ (չափիչ) սարքերով հաշվառված ջրի ծավալը)» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Բնօգտագործման վճար վճարողների կողմից մակերևութային ջրերի համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների հաշվառում չվարելու կամ սահմանված կարգի խախտումներով հաշվառումը վարելու ժամանակահատվածի համար բնօգտագործման վճարները հաշվարկվում են (այդ թվում` հարկային մարմնի կողմից)` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի համաձայն տրամադրված ջրօգտագործման թույլտվություններով սահմանված ջրօգտագործման ծավալները և Օրենսգրքի 204-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերը:»։

          

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։

        

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2022 թ. հուլիսի 20

Երևան
ՀՕ-320-Ն

         

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հուլիսի 2022 թվական:

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան