Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-297-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.01.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.07.11-2022.07.24 Պաշտոնական հրապարակման օրը 21.07.2022
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
14.07.2022
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
20.07.2022
Дата вступления в силу
01.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի հուլիսի 14-ին

 

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ներհամայնքային կանոնավոր երթուղիների մրցույթին ներկայացվող բոլոր ավտոբուսները պետք է մատչելի լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար, իսկ միջմարզային և ներմարզային կանոնավոր երթուղիների մրցույթին ներկայացվող՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի տրանսպորտային միջոցների նվազագույն քանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը «նրանց իջեցումը:» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ավտովարորդներն անհրաժեշտության դեպքում պետք է աջակցեն հաշմանդամություն ունեցող անձանց (ներառյալ՝ նստեցնել, իջեցնել, տեղեկատվություն տրամադրել)՝ օգտվելու տրանսպորտային սպասարկման իրենց իրավունքից:»:

 

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Ավտոկայարանային գործունեության կազմակերպումը պետք է համապատասխանի հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության պահանջներին, որոնք սահմանվում են ավտոկայարանային գործունեության կազմակերպման կարգով:»:

 

Հոդված 4. Օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասը «զամբյուղներով:» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Մերձքաղաքային, միջքաղաքային, ներմարզային, միջմարզային և միջպետական փոխադրումներից օգտվելիս հաշմանդամություն ունեցող անձն իրավունք ունի, ծանրոցից և ուղեբեռից բացի, իր հետ անվճար փոխադրելու նաև աջակցող միջոցներ:»:

 

 Հոդված 5. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից։

2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:

3. Սույն օրենքի 3-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

4. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը մրցութային եղանակով արդեն ընտրված և կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև օպերատորների կողմից սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին շահագործվող ներհամայնքային կանոնավոր երթուղիները 2023 թվականի հունվարի 1-ից հետո ավտոտրանսպորտային միջոցներով համալրելու կամ փոխարինելու դեպքում դրանք պետք է մատչելի լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2022 թ. հուլիսի 20

Երևան
ՀՕ-297-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հուլիսի 2022 թվական: