ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի հուլիսի 14-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի 1-ին հավելվածում՝
1) «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ 14.00» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ 14.00».
2) «Ինքնավար մարմնի անդամ 12.00» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ 12.00
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար 12.00».
3) «Հաշվեքննիչ պալատի անդամ 10.00» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ 10.00».
4) «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար 8.00» պարբերությունը հանել:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. հուլիսի 20 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հուլիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|