ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի հունիսի 9-ին
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 5-րդ մասի 9-րդ կետի «հետաքննության մարմնին (օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնին),» բառերը հանել, իսկ «պատճառաբանված որոշման հիման վրա» բառերը փոխարինել «օրենքով սահմանված կարգով ներկայացված հարցումների հիման վրա» բառերով:
Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի «հետաքննության մարմնին (օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնին),» բառերը հանել, իսկ «գրավոր հարցումների պատճառաբանված որոշումների հիման վրա» բառերը փոխարինել «օրենքով սահմանված կարգով ներկայացված հարցումների հիման վրա» բառերով:
Հոդված 3. Օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի «հետաքննության մարմնի,» բառերը հանել:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. հունիսի 27 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հունիսի 2022 թվական: