Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-157-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.07.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 28.06.2022
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
09.06.2022
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
27.06.2022
Дата вступления в силу
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի հունիսի 9-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2004 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 108.1-ին հոդվածում՝

1) վերնագրի «լիազորությունների» բառը փոխարինել «պաշտոնավարման» բառով.

2) 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի, այդ թվում՝ հանրային ծառայության մեջ գտնվող անձի պաշտոնավարման՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածով սահմանված կարգով կասեցման պահից մինչև պաշտոնավարման կասեցման վերացումը նրա աշխատատեղը (պաշտոնը) պահպանվում է, իսկ հանրային ծառայության մեջ գտնվող անձի դեպքում վճարվում է նաև ամսական հատուցում՝ հիմնական աշխատավարձի հիսուն տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափը՝ մնացած վճարումը կատարելով քրեական վարույթի` ռեաբիլիտացնող հիմքով ավարտի դեպքում:

2. Մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի պաշտոնավարման կասեցման ընթացքում նա չի կարող օգտվել իր ամենամյա արձակուրդի իրավունքից:».

3) 3-րդ մասի «Լիազորությունների» բառը փոխարինել «Պաշտոնավարման» բառով։

 

Հոդված 2. Օրենսգրքի 108.2-րդ հոդվածի վերնագրում, 1-ին և 4-րդ մասերում «կալանավորումը» բառը փոխարինել «կալանքը» բառով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «152-րդ հոդվածով սահմանված կարգով կասկածյալի կամ» բառերը փոխարինել «126-րդ հոդվածով սահմանված կարգով» բառերով, «քրեական գործի» բառերը՝ «քրեական վարույթի» բառերով, «ոչ արդարացնող» բառերը՝ «ոչ ռեաբիլիտացնող» բառերով։

 

 Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը:

2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի, այդ թվում՝ հանրային ծառայության մեջ գտնվող անձի լիազորությունների՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով սահմանված կարգով կասեցման դեպքերի նկատմամբ կիրառվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող կարգավորումները:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2022 թ. հունիսի 27

Երևան
ՀՕ-157-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան