Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-162-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.07.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 28.06.2022
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
09.06.2022
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
27.06.2022
Дата вступления в силу
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի հունիսի 9-ին

 

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում, 15-րդ հոդվածի 5-րդ մասում, 19-րդ հոդվածի 3-րդ մասում, 34-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում և 41-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «կալանքի» բառը փոխարինել «կարճաժամկետ ազատազրկման» բառերով:

 

Հոդված 2. 10-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետում «հանցագործության դեպքի կամ արարքում հանցակազմի բացակայության հիմքով կարճված քրեական վարույթով ձերբակալման կամ որպես խափանման միջոց կիրառված կալանավորման» բառերը փոխարինել «ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցված լինելու դեպքում՝ այդ վարույթով ձերբակալման կամ որպես խափանման միջոց կալանքի կիրառման» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասում «139-րդ կամ 142-րդ կամ 266-րդ կամ 272-րդ կամ 327.2-րդ կամ 327.3-րդ կամ 327.5-րդ կամ 362-րդ հոդվածով կամ 363-րդ հոդվածի 2-րդ և (կամ) 3-րդ մասերով» բառերը փոխարինել «198-րդ կամ 201-րդ կամ 393-րդ կամ 402-րդ կամ 463-րդ կամ 465-րդ կամ 467-րդ կամ 526-րդ կամ 527-րդ հոդվածներով» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «չհանված» բառը փոխարինել «չվերացված» բառով:

 

Հոդված 5. Օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասում «քրեական գործի» բառերը փոխարինել «քրեական վարույթի» բառերով, իսկ «մինչև դատվածությունը կամ կարգապահական տույժը հանելը կամ մարելը» բառերը՝ «մինչև դատվածությունը մարվելը կամ վերացվելը կամ կարգապահական տույժը կրելու ժամկետը լրանալը կամ այն հանվելը» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) զինծառայողի նկատմամբ կալանքը կամ պաշտոնավարման կասեցումը որպես խափանման միջոց ընտրվելիս.

5) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով կարճաժամկետ ազատազրկման կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելու ձևով պատժի դատապարտվելու դեպքում.»:

 

Հոդված 7. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով սահմանված կարգով հարկադրանքի միջոց կիրառելու մասին որոշումը» բառերը հանել:

 

Հոդված 8. Օրենքի 61-րդ հոդվածի 13-րդ մասում՝

1) երկրորդ նախադասության «382-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված» բառերը փոխարինել «548-րդ հոդվածի հատկանիշներով նախաձեռնված» բառերով.

2) երրորդ նախադասության «լիազորությունների» բառը փոխարինել «պաշտոնավարման» բառով:

 

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը և 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2022 թ. հունիսի 27

Երևան
ՀՕ-162-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հունիսի 2022 թվական: