ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի մայիսի 4-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 109-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի «ե» ենթակետում «բազայից» բառը փոխարինել «բազայի 80 տոկոսից» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասում՝
1) 1-ին կետի «բազայից» բառը փոխարինել «բազայի 80 տոկոսից» բառերով.
2) 2-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) շենքերը, շինությունները (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքները, հողամասերը վարձակալության կամ անհատույց օգտագործման վերցնելու գործարքների մասով ծախսն ընդունվում է Օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համապատասխանաբար «ա» և «բ» ենթակետերով վարձակալ կամ փոխառու շահութահարկ վճարողների համար սահմանված չափից ոչ պակաս չափով:»:
Հոդված 3. Օրենսգրքի 179-րդ հոդվածում՝
1) 6-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) օտարված ապրանքի արտադրությունում անմիջականորեն օգտագործված` Հայաստանի Հանրապետության մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված բնապահպանական հարկի գումարները` հաշվետու ժամանակաշրջանում ապրանքների օտարմանը համամասնորեն, բայց ոչ ավելի, քան հաշվետու ժամանակաշրջանի համար այդ ապրանքների մասով սույն հոդվածի 4-րդ մասին համապատասխան հաշվարկված բնապահպանական հարկի գումարները:».
2) 7-րդ մասի առաջին նախադասությունից հանել «կամ մատակարարներին» բառերը:
Հոդված 4.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող ամսվա 1-ից, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի:
2. Սույն օրենքի 3-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. մայիսի 19 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 մայիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|