ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի մարտի 23-ին
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաստատել պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2020 թվականի տարեկան հաշվետվությունը (կցվում է):
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. ապրիլի 12 Երևան |
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին սույն հաշվետվությունը (այսուհետ` Հաշվետվություն) ներկայացվում է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքի 12-րդ հոդվածի «բ» ենթակետի համաձայն:
2. Հաշվետվությունն ընդգրկում է 2020 թվականի օրացուցային տարին (այսուհետ` հաշվետու ժամանակահատված):
3. Հաշվետու ժամանակահատվածում գործողության մեջ է եղել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքը (այսուհետ` Ծրագիր): «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ «նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված ընկերությունները (ձեռնարկությունները) և «փոքր» օբյեկտները նոր ծրագրի մասն են վերջինիս ուժի մեջ մտնելու պահից»:
4. Հաշվետու ժամանակահատվածում Կառավարության իրականացրած միջոցառումները ուղղված են եղել Ծրագրով սահմանված նպատակների իրագործմանը:
5. Հանրապետության hամախառն ներքին արդյունքի 85%-ից ավելին ստեղծվում է մասնավոր հատվածի գործունեության հաշվին: Մասնավորեցման արդյունքում մասնավոր հատվածի ընկերությունների թիվն ավելացել է ևս 3 ընկերությունով: Մասնավորեցված ընկերությունները նպաստելու են իրենց գործունեության ոլորտում մրցակցության միջավայրի բարելավմանը, արդյունավետության բարձրացմանը և hամախառն ներքին արդյունքի աճին:
6. Հաշվետու ժամանակահատվածում պետական գույքի մասնավորեցումից (այդ թվում՝ նախորդ տարիներին մասնավորեցված օբյեկտներից տարաժամկետ վճարման ենթակա մուտքերից) և լուծարումից ստացված միջոցների հաշվին ապահովվել է պետական և համախառն ներքին արդյունքի աճ:
7. Հաշվետու ժամանակահատվածում վարչապետի 2020 թվականի փետրվարի 19-ի N 210-Ա որոշման համաձայն՝ Կառավարության կողմից ընդունվել են 5 ընկերությունների բաժնետոմսերը մասնավորեցնելու մասին Կառավարության հետևյալ որոշումները՝ Կառավարության 2020 թվականի մարտի 5-ի N 243-Ա որոշումը («Երվերելակ» փակ բաժնետիրական ընկերությունը դասական աճուրդով մասնավորեցնելու մասին), Կառավարության 2020 թվականի մայիսի 27-ի N 862-Ա որոշումը («Միջուկային և ռադիացիոն անվտանգության ԳՏԿ» փակ բաժնետիրական ընկերությունն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնելու մասին), Կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 285-Ա որոշումը («Նևրոզների կլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը մրցույթով մասնավորեցնելու մասին), Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1982-Ա որոշումը («Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերությունը մրցույթով մասնավորեցնելու մասին) և Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1930-Ա որոշումը («Գյուկոնդ» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը աճուրդով մասնավորեցնելու մասին), ինչպես նաև Կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 987-Ա որոշումը («Ավտոմատիկա» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների մասին):
8. Հաշվետու ժամանակահատվածում Ծրագրում ընդգրկված և մասնավորեցման ներկայացված ընկերություններից մասնավորեցվել են՝ ուղղակի վաճառքի ձևով 1 և դասական աճուրդով 2 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը։
9. Հաշվետու ժամանակահատվածում Ծրագրում կատարվել է հետևյալ փոփոխությունը.
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-478-Ն օրենքով Ծրագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ընկերությունների ցանկից հանվել է «Հայավտոկայարան» փակ բաժնետիրական ընկերությունը (ծածկագիր՝ 90117)։
10. Հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 307,337.82 հազար հայկական դրամ, որից` ընկերությունների մասնավորեցումից ստացված միջոցները՝ 288,667.51 հազար հայկական դրամ (այդ թվում՝ նախորդ տարիներին մասնավորեցված ընկերություններից տարաժամկետ վճարումներից ստացված միջոցները՝ 23,698.67), նախորդ տարիներին մասնավորեցված «փոքր» օբյեկտներից հաշվետու ժամանակահատվածում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված միջոցները՝ 18,670.31 հազար հայկական դրամ:
11. Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 227,041.01 հազար հայկական դրամ:
12. Համաձայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2004 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-127-Ն և ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» 2004 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-126-Ն օրենքների` 2020 թվականի ընթացքում մասնավորեցումից ստացված միջոցներից համայնքների բյուջեներ փոխանցվել է 80,296.81 հազար հայկական դրամ:
13. Կառավարության որոշումներով սահմանված կարգով յուրաքանչյուր մասնավորեցվող ընկերության վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաև Պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվել է համապատասխան տեղեկատվություն:
II. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ
1. ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ, ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
14. Աճուրդով մասնավորեցման կատարողականը
Հաշվետու ժամանակաշրջանում աճուրդով մասնավորեցվել են Ծրագրում ընդգրկված 2 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը, որոնց մասին տեղեկությունները ներկայացված են 1-ին հավելվածում:
15․ Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման կատարողականը
Հաշվետու ժամանակահատվածում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել են Ծրագրում ընդգրկված 1 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը, որի մասին տեղեկությունը ներկայացված է 2-րդ հավելվածում:
16. Մասնավորեցման գործարքների արդյունքում ստանձնած պարտավորությունների կատարողականը
1) Պետական գույքի մասնավորեցման պայմանագրերով 2020 թվականի ընթացքում պրոֆիլի պահպանման և սոցիալական երաշխիքների ապահովման պարտավորություններ ստանձնել է 6 գնորդ։
2) 1 գնորդ պայմանագրով ստանձնել է սոցիալական երաշխիքների ապահովման և 5 գնորդ՝ պրոֆիլի պահպանման պարտավորություններ։
3) 3 գնորդի ստանձնած՝ պրոֆիլի պահպանման պարտավորությունները կատարվել են:
4) Մասնավորեցման պայմանագրերով 2020 թվականի ընթացքում 1 գնորդի նախատեսած՝ սոցիալական երաշխիքների ապահովման և 2 գնորդի ստանձնած՝ պրոֆիլի պահպանման պարտավորությունները չեն կատարվել։
5) Մասնավորեցված օբյեկտների գնորդների կողմից հաշվետու ժամանակահատվածում կատարման ենթակա սոցիալական երաշխիքների և պրոֆիլի պահպանման պարտավորությունների կատարման մասին տեղեկությունները, ըստ առանձին ընկերությունների և օբյեկտների, ներկայացված են 3-րդ հավելվածում:
17. Ընկերությունների լուծարման գործընթացը
1) «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ծրագրում ընդգրկված ընկերությունները կարող են լուծարվել օրենսդրությամբ սահմանված դեպքերում։
2) «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքով սահմանված կարգով ընկերությունները չմասնավորեցվելու դեպքում Կառավարությունը կարող է որոշում ընդունել այդ ընկերությունների լուծարման մասին:
3) Հաշվետու ժամանակահատվածում լուծարման գործընթացում է եղել Ծրագրում ընդգրկված 3 առևտրային կազմակերպություն:
4) Հաշվետու ժամանակահատվածում նշված կազմակերպություններից 1 կազմակերպության լուծարման գործընթացն ավարտվել է:
5) Հաշվետու ժամանակահատվածում նշված լուծարվող կազմակերպություններում մարվել է 59,786.00 հազար հայկական դրամ կրեդիտորական պարտք, որից՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` 24,496.00 հազար հայկական դրամ, համայնքային բյուջե՝ 5,825.00 հազար հայկական դրամ, աշխատավարձի գծով` 27,304.00 հազար հայկական դրամ և այլ կրեդիտորական պարտքի գծով՝ 2,161.00 հազար հայկական դրամ:
6) Լուծարումից հետո Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է փոխանցվել 18,179.00 հազար հայկական դրամ։
7) Ընկերությունների` հաշվետու ժամանակահատվածում լուծարման գործընթացի մասին տեղեկությունները ներկայացված են 4-րդ հավելվածում:
2. «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ
18․ «Փոքր» օբյեկտների մասնավորեցման կատարողականը
Հաշվետու ժամանակահատվածում «փոքր» օբյեկտ չի մասնավորեցվել:
Հավելված 1 «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2020 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի |
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ ԱՃՈՒՐԴՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հ/Հ |
Պետական գույքի անվանումը (ծածկագիրը` ըստ Ծրագրի) |
Գտնվելու վայրը |
Պետական կառավարման մարմնի անվանումը |
Կառա-վարության որոշման համարը, ամսաթիվը |
Աճուրդի անցկաց- ման ձևը |
Մեկնարկա-յին գինը (հազար հայկական դրամ) |
Աճուրդի հաղթողի առա-ջարկած գինը |
Ընկերության հաշվեկշռում ամրագրված պարտավորու-թյունները |
Պայմա-նագրի կնքման ամսաթիվը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
1. |
«Տավուշի ուսուցիչների վերապատ-րաստման կենտրոն» դուստր ՓԲԸ-ի (ծածկագիր` 90101) |
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, Երևանյան փ., 8-րդ նրբանցք, թիվ 8 |
Պետական գույքի կառավարման կոմիտե |
Կառավարության 2019 թվականի նոյեմբերի 7-ի N 1533-Ա որոշում |
դասական |
39,156.10 |
39,156.10 |
2287.70 |
12.02.2020 թ. 302-Ա |
2․ |
«Երվերելակ» ՓԲԸ-ի (ծածկագիր` 90038) |
ք. Երևան, Մասիսի նրբանցք, թիվ 13 |
Պետական գույքի կառավարման կոմիտե |
Կառավարության 2020 թվականի մարտի 5-ի N 243-Ա որոշում |
դասական |
100,299.38 |
215,643.69 |
9,975.6 |
12.05.2020 թ. |
Հավելված 2 «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2020 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի |
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հ/Հ |
Ընկերության (պետական գույքի) անվանումը, ծածկագիրը` |
Գտնվելու վայրը |
Պետական կառավարման մարմինը |
Կառա-վարության որոշման համարը, ամսաթիվը |
Պետական գույքի գնա-հատված արժեքը (հազար հայկական դրամ) |
Վաճառքի գինը (հազար հայկական դրամ) |
Ընկերության հաշվեկշռում ամրագրված պարտա-վորութ-յունները (հազար հայկական դրամ) |
Ներդրումային պարտավորու-թյունների և սոցիալական երաշխիքների մասին՝ ըստ մասնավորեցման պայմանագրի |
Գնորդը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
1․ |
«Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխ-նիկական կենտրոն» ՓԲԸ-ի 90% բաժնետոմսեր (ծածկագիր` 90106) |
ք. Երևան, Տիգրան Մեծի 4 |
Պետական գույքի կառավարման կոմիտե |
Կառավարության 2020 թվականի մայիսի 27-ի N 862-Ա որոշում |
112,989.20 |
50,845.20 (տարաժամկետ վճարում 5 տարով, տարեկան՝ 10, 169.04 հազար հայկական դրամ) |
115,293.00 |
Մինչև 2027 թվականն ապահովել պրոֆիլի պահպանումը և միջուկային և ռադիացիոն անվտանգության ոլորտի՝ տարեկան 2 նոր մասնագետի պատրաստումը |
Աշխատա-վորական կոլեկտիվ |
Հավելված 3 «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2020 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի |
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՆՈՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԵՎ ՊՐՈՖԻԼԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
հ/հ |
Մասնավորեցված գույքի և գնորդի անվանումը |
Նախատեսված պայմանագրային պարտավորությունները |
Կատարման ժամկետը |
Կատարման ընթացքը |
1․ |
Հրազդանի կինոցանցի «Հրազդան» կինոթատրոնի գույք |
Պրոֆիլի պահպանում |
20.01.2020 թ. |
Պահպանվել է: |
2․ |
«Գյուղատնտեսական տեխնիկայի փորձարկում և ներդրում» ՓԲԸ |
20 նոր աշխատատեղի ստեղծում՝ յուրաքանչյուրը 60 000 հայկական դրամ ամսական աշխատավարձով |
25.02.2020 թ. |
Պարտավորությունը չի կատարվել |
3․ |
«Ռադիո» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսեր |
Պրոֆիլի պահպանում |
29.12.2020 թ. |
Պահպանվել է: |
4․ |
«Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսեր |
Պրոֆիլի պահպանում |
22.10.2020 թ. |
Պահպանվել է: |
5․ |
«Դիլիջան մանկան հակատուբերկուլյոզային առողջարան» ՓԲԸ-ի 100% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր |
Պահպանել ընկերության հակատուբերկուլյոզային առողջարանական բուժօգնության ուղղվածությունը |
21.11.2020 թ. |
Չի պահպանվել, գործը գտնվում է հայցապահանջների բաժնում: |
6․ |
Հրազդանի կինոցանցի գույքի կազմից առանձնացված «Բարեկամություն» կինոթատրոնի գույք |
Պրոֆիլի պահպանում |
24.01.2020 թ. |
Չի պահպանվել, քանի որ կինոթատրոնի շենքի դահլիճում հրդեհ է բռնկվել։ Կատարվում են վերանորոգման աշխատանքներ։ |
Հավելված 4 «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2020 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի |
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ
Հ/Հ |
Ծածկագիրը` ըստ Ծրագրի |
Ընկերության անվանումը |
Հիմնադիրը |
Լուծարման մասին Կառավարության որոշման համարը, ամսաթիվը |
Լուծարման ընթացքը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
90111 |
««Օշական» մանկական վերականգնողական կենտրոն» ՓԲԸ |
Պետական գույքի կառավարման կոմիտե |
Կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի N 940-Ա որոշում |
Լուծարված: |
2. |
90100 |
«Ագրոսպասարկում» ՓԲԸ |
Պետական գույքի կառավարման կոմիտե |
Կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1268-Ա որոշում |
Լուծարման գործընթացում է: |
3. |
90113 |
«Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» ՓԲԸ |
Պետական գույքի կառավարման կոմիտե |
Կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1963-Ա որոշում |
Լուծարման գործընթացում է: |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 ապրիլի 2022 թվական: