ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի փետրվարի 9-ին
««ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի հունվարի 20-ի ՀՕ-48-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում «4-րդ մասը` սույն օրենքի պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո» բառերը փոխարինել «4-րդ մասը` 2022 թվականի օգոստոսի 1-ից» բառերով։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող |
Ա. Սիմոնյան |
2022 թ. փետրվարի 21 Երևան ՀՕ-33-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 փետրվարի 2022 թվական: