Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-8-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (09.08.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.02.07-2022.02.20 Պաշտոնական հրապարակման օրը 08.02.2022
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
18.01.2022
Подписан
ՀՀ Նախագահի լիազորությունները կատարող
Дата подписания
08.02.2022
Дата вступления в силу
09.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի հունվարի 18-ին

 

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Օդանավակայանի տաքսի ծառայություն՝ օդանավակայանի տաքսի ծառայության կազմակերպման լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ուղևորների փոխադրման գործունեություն․

Օդանավակայանի տաքսու կայանատեղ՝ օդանավակայանի տաքսի ծառայություն մատուցող մարդատար-տաքսի ավտոմոբիլների կայանման համար առանձնացված տարածք։»:

 

Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «ա» կետի «տաքսամետրով (սակաչափիչով)» բառերը փոխարինել «սակաչափիչով» բառով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-8-րդ մասերով.

«5. Օդանավակայանի տարածքում տաքսի ծառայության մատուցումն իրականացվում է տաքսու կայանատեղից կամ տրանսպորտային միջոցների կանգառի համար նախատեսված վայրերից՝ ուղևորների պատվերով:

6. Օդանավակայանի տարածքի տաքսու կայանատեղից ծառայություն կարող են մատուցել միայն այն կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը, որոնք ունեն օդանավակայանի տաքսի ծառայության կազմակերպման լիցենզիա, որի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Օդանավակայանի տաքսի ծառայության լիցենզիա տրվում է միայն այն կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին, որոնք ունեն մինչև յոթ տարվա արտադրության, սպիտակ հիմնագույնի, գործարանային վառելիքային համակարգով շահագործվող, «Աէրոտաքսի» գրառմամբ և տաքսու շախմատաձև տարբերանշանով արտաքին կահավորում և սակաչափիչ ունեցող ավտոմոբիլներ:

8. Օդանավակայանի տաքսի ծառայություն մատուցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պետք է պահպանեն օդանավակայանի կառավարչի սահմանած՝ օդանավակայանի շահագործման հետ կապված կանոնակարգերի պահանջները:»:

 

Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասի երրորդ պարբերության «տաքսամետրի» բառը փոխարինել «ավտոմոբիլային սակաչափիչի» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մասով.

«9. Օդանավակայանի տարածքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումներ իրականացնողների կողմից տաքսի ծառայության գովազդի տարածումը կարգավորվում է «Գովազդի մասին» օրենքով:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

 

Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող

Ա. Սիմոնյան

 

2022 թ. փետրվարի 8 

Երևան

ՀՕ-8-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 փետրվարի 2022 թվական: