Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-403-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (06.01.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.12.27-2022.01.09 Պաշտոնական հրապարակման օրը 27.12.2021
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
16.12.2021
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
24.12.2021
Дата вступления в силу
06.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2021 թվականի դեկտեմբերի 16-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի 116-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասից հանել «հողամասերի ինքնակամ զբաղեցման կամ ինքնակամ շինարարության արդյունք շենքերը, շինությունները քանդելու,» բառերը.

2) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր երկրորդ նախադասությունով. «Հողամասերի ինքնակամ զբաղեցման կամ հողամասերում ինքնակամ շինարարության արդյունք շենքերի, շինությունների հետ կապված իրավահարաբերությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով:».

3) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. դեկտեմբերի 24

Երևան
ՀՕ-403-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 դեկտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան