Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-395-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.01.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.12.27-2022.01.09 Պաշտոնական հրապարակման օրը 27.12.2021
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
10.12.2021
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
22.12.2021
Дата вступления в силу
01.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2021 թվականի դեկտեմբերի 10-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ`Օրենսգիրք) 189-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 189. Զանգվածային լրատվության միջոցի ֆինանսական հաշվետվությունն օրենքով սահմանված ժամկետներում չհրապարակելը կամ պարտադիր օրինակները չուղարկելը կամ թողարկման տվյալները չներառելը

 

1. Զանգվածային լրատվության միջոցի ֆինանսական հաշվետվությունն օրենքով սահմանված ժամկետում չհրապարակելը`

առաջացնում է տուգանքի նշանակում լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով։

2․ Նույն խախտումը, որը կատարվել է կրկին՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով։

3. Նյութական կրիչի վրա թողարկված զանգվածային լրատվության միջոցի տարածումն առանց օրենքով սահմանված պարտադիր օրինակներն ըստ պատկանելության ուղարկելու՝

առաջացնում է տուգանքի նշանակում լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով։

4. Նույն խախտումը, որը կատարվել է կրկին՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով։

5․ Զանգվածային լրատվության միջոցի տարածումը, որի թողարկումը չի պարունակում օրենքով սահմանված թողարկման տվյալները՝

առաջացնում է տուգանքի նշանակում լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով։

6․ Նույն խախտումը, որը կատարվել է կրկին՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 223.1-ին հոդվածում`

1) 1-ին մասի «, 189-րդ» բառը փոխարինել «հոդվածով, 189-րդ հոդվածի 3-6-րդ մասերով» բառերով, իսկ «հոդվածներով» բառը՝ «հոդվածով» բառով.

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն՝

1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետը՝ սույն օրենսգրքի 169.29-րդ հոդվածով և 189-րդ հոդվածի 3-6-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով.

2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության անձնական տվյալների գործակալության պետը՝ սույն օրենսգրքի 189.17-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով։»։

 

Հոդված 3. Օրենսգրքի 244.2-րդ հոդվածում «և 182.6-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «,182.6-րդ հոդվածով և 189-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով» բառերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. դեկտեմբերի 22

Երևան
ՀՕ-395-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 դեկտեմբերի 2021 թվական: