Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-396-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.01.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.12.27-2022.01.09 Պաշտոնական հրապարակման օրը 27.12.2021
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
10.12.2021
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
22.12.2021
Дата вступления в силу
01.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2021 թվականի դեկտեմբերի 10-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 6-րդ մասում՝

1) «ելույթի» բառից հետո լրացնել «հրապարակման» բառով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Սույն մասով նախատեսված դեպքում լրատվական գործունեություն իրականացնողը չի ազատվում վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունից և կրում է փոխհատուցման պարտավորություն, եթե իր արտահայտած կամ ներկայացրած փաստացի տվյալները «Զանգվածային լրատվության մասին» օրենքով սահմանված չնույնականացվող աղբյուրի տարածած տեղեկատվության վերարտադրությունն են՝ անկախ այդ չնույնականացվող աղբյուրին հղում կատարելու հանգամանքից։»։

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից։

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. դեկտեմբերի 22

Երևան
ՀՕ-396-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 դեկտեմբերի 2021 թվական: