Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-340-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (20.10.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.10.18-2021.10.31 Պաշտոնական հրապարակման օրը 19.10.2021
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
06.10.2021
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
18.10.2021
Дата вступления в силу
20.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

   

Ընդունված է 2021 թվականի հոկտեմբերի 6-ին

      

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      

Հոդված 1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասում`

1) «հիփոթեքային վարկի» բառերը փոխարինել «հիփոթեքային վարկի և պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի» բառերով.

2) «հանգստի ապահովման» բառերից հետո լրացնել «, մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու միջոցով առողջ ապրելակերպի ձևավորման և ֆիզիկական կոփման» բառերով:

    

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

   

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. հոկտեմբերի 18

Երևան
ՀՕ-340-Ն

    

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հոկտեմբերի 2021 թվական: