Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 55
Տիպ
Կարգադրություն
Тип
Ինկորպորացիա (30.05.2017-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
23.05.2017
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
23.05.2017
Дата вступления в силу
30.05.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ


ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

23 մայիսի 2017 թվականի

թիվ 55

քաղ. Մոսկվա

 

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Էլեկտրաէներգետիկայի հարցերով խորհրդատվական կոմիտեի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի փետրվարի 24-ի թիվ 9 կարգադրությամբ հաստատված կազմում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝

Հայաստանի Հանրապետությունից՝

Ավետիսյան Անահիտ Գեորգիի՝

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի միջազգային համագործակցության բաժնի պետ

Հարությունյան Հայկ Արզումանի՝

Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ

Բաղրամյան Գարեգին Քաջիկի՝

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ

Բադալյան

Հայկ Գառնիկի՝

Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության էներգետիկայի վարչության պետ

Մելքոնյան

Տիգրան Շահենի՝

Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության արտաքին կապերի վարչության պետ

Բելառուսի Հանրապետությունից՝

Բիբիկով Դենիս Վլադիմիրի՝

Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման գլխավոր վարչության պետի տեղակալ, Հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության բնական մենաշնորհների կարգավորման, էներգավառելիքային համալիրի և տրանսպորտի վարչության պետ

Կովալյով

Դենիս Վասիլիի՝

Էլեկտրաէներգետիկայի ոլորտում «ՕԴՈւ» հանրապետական ունիտար ձեռնարկության գլխավոր տնօրեն

Ֆոմին Իգոր Ալեքսեյի՝

Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարի տեղակալ

Ռուսաստանի Դաշնությունից՝

Սիսոևա Աննա Ալեքսեյի՝

Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության ԱՊՀ երկրների հետ տնտեսական համագործակցության և եվրասիական ինտեգրման զարգացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ

 

բ) նշել խորհրդատվական կոմիտեի հետևյալ անդամների նոր պաշտոնները՝

 

Կրուտոյ Դմիտրի Նիկոլայի՝

Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

Ժունուսովա

Դանա Բեյսենի՝

Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի վարչության անդամ, վարչության նախագահի տեղակալ

 

գ) խորհրդատվական կոմիտեի կազմից հանել Ի.Գ. Իսայանին, Վ.Լ. Գորովիկովին, Ա.Ե. Մուրզագալիևային, Ռ.Ս. Սուլթանովին, Դ.Բ. Չիգամբաևին և Ի.Բ. Գալկինին։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան