Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-230-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (20.06.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.05.31-2021.06.13 Պաշտոնական հրապարակման օրը 10.06.2021
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
26.05.2021
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
09.06.2021
Дата вступления в силу
20.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

        

Օ Ր Ե Ն Ք Ը

    

Ընդունված է 2021 թվականի մայիսի 26-ին

    

«ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

         

Հոդված 1. «Չափումների միասնականության ապահովման մասին» 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-22-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «համար» բառից հետո լրացնել «, ինչպես նաև չափագիտական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից չափման միջոցի չափագիտական կանոններին ու նորմերին համապատասխանությունը որոշելիս (ստուգելիս)» բառերով։

          

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 12-րդ կետը և 19-րդ հոդվածի 1-ին մասը «արբիտրաժի,» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած չափագիտական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի,» բառերով․

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.1-ին և 18.2-րդ կետերով.

«18.1) չափագիտական վերահսկողություն՝ չափումների միասնականության ապահովման բնագավառը կանոնակարգող օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված չափագիտական կանոնների և նորմերի խախտումների կանխարգելման, բացահայտման և վերացման նպատակով տեսակը չհաստատված, չստուգաչափված, տեսակը հաստատված և ստուգաչափված, սակայն չափագիտական կանոններին և նորմերին չհամապատասխանող չափման միջոցների շուկայահանման և (կամ) շահագործման, չափումների կատարման վկայագրված մեթոդիկաների առկայության, չափումների միասնականության ապահովման բնագավառում տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանմանն ուղղված վերահսկողություն.

18.2) չափագիտական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած չափագիտական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին (այսուհետ՝ տեսչական մարմին)․»:

           

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին կետով.

«7.1) իրականացնում է Չափագիտության ազգային մարմնի գործունեության մշտադիտարկում.»։

        

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

       

Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով.

«8) ծառայությունների մատուցման ոլորտում։»։

        

Հոդված 6 Օրենքի 16-րդ հոդվածի 11-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«11․ Չափման միջոցների ստուգաչափում, բացառությամբ հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտի, կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված իրավաբանական անձինք:»։

         

Հոդված 7. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1․ Սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ցանկի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ներմուծման, ներմուծող կազմակերպության, չափման միջոցի ծագման և արտահանման երկրի վերաբերյալ տեղեկատվությունը Պետական եկամուտների կոմիտեն տրամադրում է Չափագիտության ազգային մարմնին և տեսչական մարմնին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

       

Հոդված 8 Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«2. Չափման միջոցների փորձաքննությունն իրականացնում է Չափագիտության ազգային մարմինը:»:

     

Հոդված 9. Օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) տեսակը հաստատված և ստուգաչափված չափման միջոցների կիրառումը.»:

       

Հոդված 10. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

              

«Հոդված 21. Տեսչական մարմինը

         

1. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած տեսչական մարմինը չափագիտական վերահսկողություն է իրականացնում հետևյալ ուղղություններով.

1) տեսակը չհաստատված չափման միջոցների շուկայահանման և (կամ) շահագործման նկատմամբ.

2) չստուգաչափված չափման միջոցների շուկայահանման և (կամ) շահագործման նկատմամբ․

3) տեսակը հաստատված և ստուգաչափված, սակայն չափագիտական կանոններին և նորմերին չհամապատասխանող չափման միջոցների շուկայահանման և (կամ) շահագործման նկատմամբ․

4) չափումների կատարման վկայագրված մեթոդիկաների նկատմամբ:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված վերահսկողության շրջանակներում լիազորված տեսչական մարմինը չափման միջոցի՝ չափագիտական կանոններին և նորմերին համապատասխանությունը որոշելիս (ստուգելիս) օգտագործում է աշխատանքային չափանմուշ, աշխատանքային չափանմուշի օգտագործման անհնարինության դեպքում սույն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված կարգով հրավիրում է Չափագիտության ազգային մարմնի ներկայացուցչի և (կամ) պահանջում է չափման միջոցի փորձաքննության իրականացում:

3. Վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կարգադրագրի ձևը հաստատում է տեսչական մարմնի ղեկավարը:»:

         

Հոդված 11. Օրենքի 22-րդ հոդվածում՝

1) վերնագրի և 1-ին մասի «Վերահսկողություն իրականացնող» բառերը փոխարինել «Տեսչական» բառով․

2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.

«1․1) ըստ անհրաժեշտության ստուգման արդյունքներով արձանագրված իրավախախտման հիման վրա տրված կարգադրագրի հետ մեկտեղ կապարակնքում է (դրոշմում է) չափման միջոցը.»․

3) 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«2) ստուգում է ստուգաչափված կամ վկայագրված չափման միջոցների համապատասխանությունը չափագիտական կանոններին ու նորմերին՝ անհրաժեշտության դեպքում հրավիրելով Չափագիտության ազգային մարմնի ներկայացուցչի.»:

          

Հոդված 12. Օրենքի 24-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Կարգադրագիրը տեսչական մարմնի ղեկավարի կամ ծառայողի կողմից օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգման ընթացքում կամ իրականացված ստուգման արդյունքներով արձանագրված իրավախախտման հիման վրա իրենց իրավասության սահմաններում ընդունված ակտ է, որն ուղղված է՝».

2) 3-րդ և 4-րդ մասերի «տեսչությանը» բառը փոխարինել «տեսչական մարմնին» բառերով․

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4․1-ին մասով․

«4.1․ Կարգադրագրի պահանջները սահմանված ժամկետում չպահպանելը և (կամ) առանց տեսչական մարմնի գրավոր համաձայնեցման չափագիտական վերահսկողություն իրականացնող ծառայողի կողմից դրված կապարակնիքը (դրոշմը) վնասելը կամ հանելը առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:»․

4) 5-րդ մասի «վերահսկողություն իրականացնող» բառերը փոխարինել «տեսչական» բառով։

          

Հոդված 13.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքի ընդունումից հետո՝ չորսամսյա ժամկետում:

      

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. հունիսի 9
Երևան
ՀՕ-230-Ն

         

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունիսի 2021 թվական: