Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-228-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.01.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.05.31-2021.06.13 Պաշտոնական հրապարակման օրը 10.06.2021
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
27.05.2021
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
09.06.2021
Дата вступления в силу
01.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   

Օ Ր Ե Ն Ք Ը

    

Ընդունված է 2021 թվականի մայիսի 27-ին

        

«ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՈՒ ԴԻԱԿԻԶԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                

Հոդված 1. «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» 2006 թվականի փետրվարի 27-ի ՀO-40-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում`

1) ութերորդ պարբերության «(ամուսին, հարազատներ, ազգականներ և այլն)» բառերը փոխարինել «(մահացածի ընտանիքի անդամները կամ այլ անձինք).» բառերով.

2) ութերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

 «գերեզման օգտագործող՝ այն ֆիզիկական անձը, որի անվամբ գրանցված է գերեզմանատեղը.».

3) իններորդ պարբերությունը «վրահուղարկավորում`» բառից հետո լրացնել «նոր» բառով, իսկ նույն պարբերության «իր անունով հաշվառված» բառերը փոխարինել «և գերեզման օգտագործողի համաձայնությամբ» բառերով.

4) տասներորդ պարբերությունը «ցանկությամբ» բառից հետո լրացնել «և գերեզման օգտագործողի համաձայնությամբ» բառերով.

5) տասներկուերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ընտանիքի անդամներ՝ ծնողները, զավակները, որդեգրողները, որդեգրվածները, հարազատ կամ ոչ հարազատ՝ համահայր կամ համամայր եղբայրները և քույրերը, պապը, տատը, թոռները, ինչպես նաև ամուսինը և ամուսնու ծնողները, վերջիններիս համար՝ փեսան և հարսը».

6) տասնվեցերորդ պարբերության «մեկ ընտանիքին հատկացվող գերեզմանատեղ» բառերը փոխարինել «գերեզման օգտագործողին իր ընտանիքի անդամներին հուղարկավորելու նպատակով գերեզմանատան օգտագործման սխեմայում հատկացվող հերթական գերեզմանը» բառերով:

              

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

   

«Հոդված 4. Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի իրավասությունները

   

1. Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի իրավասություններն են`

1) պետական քաղաքականության մշակումը և իրականացումը, ինչպես նաև օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասությունների սահմանում վերահսկողության ապահովումը, որը կարող է իրականացվել անմիջականորեն կամ մարզպետների միջոցով.

2) քաղաքաշինության բնագավառի պետական լիազոր մարմնի ներկայացրած՝ նոր գերեզմանատների և գերեզմանների կառուցապատման և բարեկարգման տիպային ձևերի սահմանումը (հաստատումը).

3) մասնավոր գերեզմանատան օգտագործման համար թույլտվություն (այսուհետ՝ թույլտվություն) ստանալու համար անհրաժեշտ պայմանների և պահանջների սահմանումը.

4) գերեզմանի տրամադրման և սպասարկման պայմանագրի, վերահուղարկավորման և վրահուղարկավորման թույլտվության, գերեզմանատեղերի հաշվառման և հուղարկավորությունների գրանցման մատյանների տիպային ձևերի սահմանումը.

5) օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:»:

    

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ կետով.

«11) օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ.».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Համայնքի ղեկավարը կամ նրա լիազորած անձը կամ կազմակերպությունը գերեզման օգտագործող է համարվում այն գերեզմանների համար, որոնք չունեն գերեզման օգտագործող: Սույն մասով նախատեսված դեպքերում համայնքի ղեկավարը կամ նրա լիազորած անձը կամ կազմակերպությունն իրավունք ունի թույլատրելու հուղարկավորել բացառապես այդ գերեզմանում հուղարկավորված մահացածի ընտանիքի անդամին:».

 3) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

     

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածում՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Մահացածը հուղարկավորվում է`

1) կենդանության օրոք բնակության վայրի կամ հաշվառման վայրի համայնքի բաց գերեզմանատանը, իսկ եթե տվյալ համայնքում չկա բաց գերեզմանատուն, ապա կենդանության օրոք նրա բնակության վայրերից որևէ մեկին կամ հաշվառման վայրին առավել մոտ գտնվող համայնքում առկա բաց գերեզմանատանը.

2) կենդանության օրոք Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառման կամ բնակության վայր չունենալու դեպքում նրա հուղարկավորությունն ստանձնողի բնակության վայրերից որևէ մեկի կամ հաշվառման վայրի համայնքի բաց գերեզմանատանը.

3) կենդանության օրոք նոտարական կարգով վավերացված հայտարարության մեջ նշված բնակավայրի գերեզմանատանը` ազատ գերեզմանատեղի կամ նախկինում մահացած հարազատի գերեզմանի առկայության դեպքում.

4) առկա ընտանեկան գերեզմանում՝ գերեզման օգտագործողի համաձայնությամբ.

5) մասնավոր գերեզմանատանը՝ մահացածի հուղարկավորության կազմակերպումն ստանձնողի ցանկությամբ.

6) պետական գերեզմանատանը՝ օրենսդրությամբ սահմանված դեպքում:».

2) 3-րդ մասի առաջին, երրորդ, չորրորդ և հինգերորդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել.

3) 3-րդ մասի երկրորդ պարբերության «հուղարկավորության կազմակերպումը ստանձնողների» բառերը փոխարինել «գերեզման օգտագործողի» բառերով:

     

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «ներկայացվում է» բառերը փոխարինել «անհրաժեշտ է» բառերով.

2) 3-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Մահացածի մարմինը (աճյունը) հողին հանձնելու համար համայնքային գերեզմանատներում անվճար հիմունքներով գերեզման օգտագործողին տրամադրվում է 2.5 քառակուսի մետր հողատարածք (2.5x1.0 մետր չափերով)՝ մեկ գերեզմանի համար, և մինչև 12.5 քառակուսի մետր հողատարածք (2.5x5 մետր չափերով)՝ ընտանեկան գերեզմանի համար:».

3) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

4) 5-րդ մասը «դեպքում» բառից հետո լրացնել «գերեզման օգտագործողի կամ» բառերով:

            

Հոդված 6. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-ին հոդվածով.

      

«Հոդված 13.1. Գերեզման օգտագործողը

        

1. Գերեզման օգտագործողին օրենսդրությամբ սահմանված կարգով իրեն հատկացված գերեզմանի համար տրվում է գերեզմանի վկայական:

2. Գերեզման օգտագործողն իրավունք ունի՝

1) օրենսդրության պահանջներին համապատասխան՝ կառուցապատելու և բարեկարգելու իրեն հատկացված գերեզմանը.

2) հուղարկավորելու և վերահուղարկավորելու իր ընտանիքի անդամներին.

3) փոխանցելու իր իրավունքներն ընտանիքի անդամին.

4) ժառանգելու իր շահագործման իրավունքը:

Գերեզման օգտագործողն ունի օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

3. Գերեզմանի նոր օգտագործողն իրավունք ունի ստանալու գերեզմանի նոր վկայական:

4. Գերեզման օգտագործողը պատասխանատվություն է կրում, սույն օրենքին և այլ իրավական ակտերով սահմանված կանոններին համապատասխան, իրեն հատկացված գերեզմանատեղի կառուցման, բարեկարգման և օգտագործման համար:»:

         

Հոդված 7. Օրենքի 19.2-րդ հոդվածի 3-րդ մասը «տարի» բառից հետո լրացնել «և առավելագույնը 25 տարի» բառերով:

        

Հոդված 8.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը սահմանված կարգով տրված գերեզմանի վկայականում նշված անձը, որն ընտանիքի անդամ է, համարվում է սույն օրենքով սահմանված գերեզման օգտագործող: Մյուս դեպքերում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, հուղարկավորվածի ընտանիքի անդամը, իսկ ընտանիքի անդամ չունենալու դեպքում հուղարկավորությունը կամովին ստանձնած անձը կարող է ձեռք բերել գերեզմանի նոր վկայական՝ ստանալով գերեզման օգտագործողի կարգավիճակ: Սույն մասում նշված ժամկետում գերեզման օգտագործողի կարգավիճակ չգրանցվելու դեպքում տվյալ գերեզմանի օգտագործման իրավունքն անցնում է համայնքին մինչև տվյալ գերեզմանում հուղարկավորվածի ընտանիքի անդամներից որևէ մեկի, իսկ ընտանիքի անդամ չունենալու դեպքում հուղարկավորությունը կամովին ստանձնած անձի կողմից գերեզման օգտագործողի կարգավիճակ ձեռք բերելը:

3. Կառավարությունը պարտավոր է անհրաժեշտ լրացումներ և փոփոխություններ կատարել Կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 1910-Ն որոշման մեջ՝ այն համապատասխանեցնելով սույն օրենքի պահանջներին սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

         

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. հունիսի 9
Երևան
ՀՕ-228-Ն

                   

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունիսի 2021 թվական: