Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-238-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (10.07.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.05.31-2021.06.13 Պաշտոնական հրապարակման օրը 10.06.2021
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
26.05.2021
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
09.06.2021
Дата вступления в силу
10.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2021 թվականի մայիսի 26-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 111-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասը «թույլատրվում» բառից հետո լրացնել «, բացառությամբ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի» բառերով.

2) 5-րդ մասի երկրորդ նախադասության՝

ա. «օրենքով» բառից հետո լրացնել «կամ այլ իրավական ակտերով» բառերով,

բ. «, ընկերությունը ենթակա է լուծարման» բառերը փոխարինել «կամ կազմում է բացասական մեծություն, ապա ընկերությունը ենթակա է լուծարման, եթե «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով այլ բան նախատեսված չէ» բառերով։

 

Հոդված 2. Օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Բաժնետիրական ընկերությունն իրավունք ունի բաժնետոմսերի անվանական արժեքը մեծացնելու կամ լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով ավելացնել կանոնադրական կապիտալը: Կանոնադրական կապիտալի ավելացման մասին որոշումն ընդունում է բաժնետերերի ընդհանուր ժողովը, տնօրենների խորհուրդը կամ ընկերության գործադիր մարմինը, եթե ընկերության կանոնադրությամբ կամ բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ նրանց տրված է այդ իրավասությունը:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 115-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի՝

ա. երկրորդ և երրորդ պարբերություններից հանել «բացառիկ» բառը,

բ. չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասությանն օրենքով վերապահված հարցերը չեն կարող փոխանցվել ընկերության տնօրենների խորհրդի (դիտորդ խորհրդի) կամ գործադիր մարմինների իրավասությանը, բացառությամբ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և կանոնադրությամբ սահմանված դեպքերի:».

2) 2-րդ մասի երկրորդ պարբերության առաջին նախադասությունից հանել «բացառիկ» բառը, իսկ նույն պարբերությունից հանել երկրորդ նախադասությունը.

3) 3-րդ մասի երկրորդ պարբերությունից հանել «բացառիկ» բառը.

4) 5-րդ մասի երկրորդ պարբերության «որոնց հանրագումար բաժինը կանոնադրական կապիտալում կազմում է տասը և ավելի տոկոս» բառերը փոխարինել «որոնք տիրապետում են ընկերության քվեարկող բաժնետոմսերի կամ դրանցով տրամադրվող ձայների քանակի առնվազն տասը տոկոսին» բառերով։

 

Հոդված 4. Օրենսգրքի 318-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասությունը «նկատմամբ» բառից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերում իրավաբանական անձի անունից դրա միակ հիմնադրի, բաժնետիրոջ կամ մասնակցի կողմից անձամբ իր նկատմամբ կնքված գործարքների» բառերով։

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո։

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. հունիսի 9
Երևան
ՀՕ-238-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունիսի 2021 թվական: