ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի մայիսի 26-ին
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սնանկության մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 3-րդ մասը՝
1) «ծագած և» բառերից հետո լրացնել «սնանկ ճանաչելու հարցի լուծման կամ» բառերով․
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությունով. «Սույն մասով սահմանված՝ պարտապանի և պարտատիրոջ մասնակցությամբ կնքված, ներառյալ` պարտավորությունների կատարման ապահովման միջոցների պայմանագրերի առնչությամբ ծագած վեճը ենթակա է քննության սնանկության դատարանում որպես առանձին քաղաքացիական գործ՝ անկախ պարտապանի սնանկ ճանաչված լինելու հանգամանքից:»:
Հոդված 2. Օրենքի 15.5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) կարճվում է գույքային բռնագանձումներով կամ ոչ գույքային բնույթ ունեցող ցանկացած կատարողական վարույթ, որն ազդում է սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում ներառվող գույքի և իրավունքների վրա, բացառությամբ սույն օրենքով սահմանված այլ դեպքերի։»:
Հոդված 3. Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) կարճվում է պարտապանի վերաբերյալ գույքային բռնագանձումներով կամ ոչ գույքային բնույթ ունեցող ցանկացած կատարողական վարույթ, որն ազդում է սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում ներառվող գույքի և իրավունքների վրա, բացառությամբ սույն օրենքով սահմանված այլ դեպքերի․»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. հունիսի 2 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հունիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|