Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-150-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (23.10.2021-01.07.2022)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
Միասնական կայք 2021.04.19-2021.05.02 Պաշտոնական հրապարակման օրը 20.04.2021
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
24.03.2021
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
17.04.2021
Дата вступления в силу
23.10.2021
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2021 թվականի մարտի 24-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 6-րդ հոդվածում՝

1) 25-րդ կետի «հատուկ քննչական ծառայության» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտեի» բառերով.

2) 26-րդ կետի «հատուկ քննչական ծառայության պետը և նրա տեղակալները» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը և նրա տեղակալները» բառերով, իսկ «հատուկ քննչական ծառայության» բառերը՝ «հակակոռուպցիոն կոմիտեի» բառերով.

3) 26.1-ին կետը «քննչական կոմիտեում,» բառերից հետո լրացնել «հակակոռուպցիոն կոմիտեում,» բառերով.

4) 26.2-րդ կետը «մաքսային մարմինների,» բառերից հետո լրացնել «հակակոռուպցիոն կոմիտեի,» բառերով:

    

 Հոդված 2. Օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները կարող են ներգրավվել միայն տվյալ մարմնին ենթակա քրեական գործերի քննության համար ստեղծված քննչական խմբերում.»:

         

Հոդված 3. Օրենսգրքի 56-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով.

«9) հակակոռուպցիոն կոմիտեն՝ օրենքով նրա իրավասությանը հանձնված գործերով:»:

               

Հոդված 4. Օրենսգրքի 189-րդ հոդվածում «հատուկ քննչական ծառայության» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտեի» բառերով:

         

Հոդված 5. Օրենսգրքի 190-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «336,» թվից հետո լրացնել «338.1, 338.2, 338.3,» թվերով, «341.2,» թվից հետո՝ «342.1,», «342.2,» թվերով, իսկ «քննչական կոմիտեի քննիչները» բառերից հետո՝ «(բացառությամբ սույն հոդվածի 5.1-ին մասով նախատեսված դեպքերի)» բառերով.

2) 2-րդ մասը «188,» թվից հետո լրացնել «188.1,» թվով, իսկ «189.1» թվից հետո՝ «(բացառությամբ սույն հոդվածի 5.1-ին մասով նախատեսված դեպքերի)» բառերով.

3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3․Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց կատարած հանցագործությունների, պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի հետ կապված սույն հոդվածի 5.1-ին մասով չնախատեսված հանցագործությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149, 150, 154.1, 189.1 (բացառությամբ 189.1-ին հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի), 217, 217.1 , 219-221, 224, 226, 226.1, 233, 234, 250, 299, 302-307, 329, 329.1, 330, 384-397.1 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ազգային անվտանգության մարմինների քննիչները:»․

4) 5-րդ մասը «քննչական կոմիտեի քննիչները» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն հոդվածի 5.1-ին մասով նախատեսված դեպքերի)» բառերով.

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մասով․

«5.1. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 6-րդ հավելվածով սահմանված կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները:».

6) 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

7) 6.1-ին մասի «հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների» բառերով.

8) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.2-րդ մասով.

«6.2. Նախաքննությունն ազգային անվտանգության մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած` սույն հոդվածի 5.1-ին մասով չնախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են քննչական կոմիտեի քննիչները:».

9) 8-րդ մասից հանել «200», «308-310, 314,» թվերը, «337-340» թվերը փոխարինել «337-338, 339-340» թվերով, իսկ «6-րդ և 6.1-ին մասերում» բառերը՝ «3-րդ, 6.1-ին և 6.2-րդ մասերում» բառերով.

10) 10-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «Այս կարգը չի տարածվում սույն հոդվածի 5.1-ին, 6.1-ին, 6.2-րդ մասերով նախատեսված հանցագործությունների, ինչպես նաև 3-րդ մասում նշված անձանց կատարած հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի վրա, որոնցից 5.1-ին մասով նախատեսված քրեական գործերի նախաքննությունը կատարում են հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները, 3-րդ և 6.1-ին մասով նախատեսված քրեական գործերի նախաքննությունը կատարում են բացառապես ազգային անվտանգության մարմինների քննիչները, իսկ 6.2-րդ մասով նախատեսված քրեական գործերի նախաքննությունը կատարում են քննչական կոմիտեի քննիչները:».

11) լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ մասով.

«12. Սույն հոդվածով չսահմանված քննչական ենթակայության դեպքում համապատասխան գործերի նախաքննությունը կատարում են քննչական կոմիտեի քննիչները։»:

           

Հոդված 6.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից։

2. «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հատուկ քննչական ծառայությունում գտնվող կոռուպցիոն ենթադրյալ հանցագործություններով հարուցված քրեական գործերը (նյութերը), ինչպես նաև կոռուպցիոն ենթադրյալ հանցագործություններով քրեական գործի հարուցման փուլում գտնվող գործերը փոխանցվում են հակակոռուպցիոն կոմիտե:

3. Մինչև «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքն ուժի մեջ մտնելը հարուցված կամ հարուցման փուլում գտնվող քրեական գործը Օրենսգրքի 190-րդ հոդվածով սահմանված նախաքննության մարմնից հակակոռուպցիոն կոմիտեին հանձնվում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի համաձայնությամբ։

    

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. ապրիլի 17
Երևան
ՀՕ-150-Ն

     

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 ապրիլի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան