Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-76-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (14.03.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.02.22-2021.03.07 Պաշտոնական հրապարակման օրը 04.03.2021
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
11.02.2021
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
04.03.2021
Дата вступления в силу
14.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2021 թվականի փետրվարի 11-ին

 

«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեղական տուրքերի և վճարների մասին» 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-185 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «վճարները» բառը փոխարինել «վճարների տեսակները» բառերով.

2) 3-րդ մասի «տուրքեր և վճարներ» բառերը փոխարինել «տուրքերի և վճարների տեսակները և դրանց դրույքաչափերը» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության համար.».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին և 4.2-րդ կետերով.

«4.1) համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում սեղմված բնական գազի վաճառքի թույլտվության համար.

4.2) համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկացված նավթային գազի վաճառքի թույլտվության համար.».

3) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության համար.».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին և 5.2-րդ կետերով.

«5.1) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում սեղմված բնական գազի վաճառքի թույլտվության համար.

5.2) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկացված նավթային գազի վաճառքի թույլտվության համար.».

5) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) համայնքի վարչական տարածքում գտնվող խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար.».

6) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում գտնվող խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար.».

7) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12) համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման (համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կանոններին համապատասխան)՝ տնտեսավարողի գործունեության համար առանձնացված յուրաքանչյուր վայրում հանրային սննդի կազմակերպման և իրականացման թույլտվության համար.».

8) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15) համայնքների կամ համայնքների կազմում ընդգրկված բնակավայրերի խորհրդանիշները (զինանշանը, անվանումը) որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվություն տրամադրելու համար.»:

 

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 14-րդ կետը «նկարչական» բառից հետո լրացնել «, սպորտի» բառով.

2) 18-րդ կետի «համայնքի» բառը փոխարինել «համայնքապետարանի աշխատակազմի» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 20-րդ և 21-րդ կետերով.

«20) համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման համար.

21) համայնքի տարածքում պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներից բխող՝ համայնքի կողմից ծառայություններ տրամադրելու համար:»:

 

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Համայնքներում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելիս ավագանին կարող է առաջնորդվել գոտիավորման սկզբունքով, ընդ որում ավագանու որոշմամբ սահմանված գոտիների համար կարող են սահմանվել տեղական տուրքերի և վճարների տարբեր դրույքաչափեր:».

2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Գյուղական կամ քաղաքային բնակավայրերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային, բարձրլեռնային բնակավայրերի համար օրենքով կարող են սահմանվել տեղական տուրքերի դրույքաչափերի տարբեր գործակիցներ:»:

 

Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ երկու հարյուր հազար դրամ.».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին և 4.2-րդ կետերով.

«4.1) համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում սեղմված բնական գազի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ երկու հարյուր հազար դրամ.

4.2) համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկացված նավթային գազի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ երկու հարյուր հազար դրամ.».

3) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ հարյուր հազար դրամ.».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին և 5.2-րդ կետերով.

«5.1) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում բնական գազի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ հարյուր հազար դրամ.

5.2) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկացված նավթային գազի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ հարյուր հազար դրամ.».

5) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) համայնքի վարչական տարածքում գտնվող խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ վաթսուն հազար դրամ.».

6) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում գտնվող խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ քսան հազար դրամ.».

7) 12-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12) համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման (համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կանոններին համապատասխան)՝ տնտեսավարողի գործունեության համար առանձնացված յուրաքանչյուր վայրում հանրային սննդի կազմակերպման և իրականացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է՝».

8) 12-րդ կետի «ա» ենթակետի առաջին պարբերությունը «համար՝» բառից հետո լրացնել «երեք հազար դրամից» բառերով.

9) 12-րդ կետի «բ» ենթակետի առաջին պարբերությունը «համար՝» բառից հետո լրացնել «հինգ հարյուր դրամից» բառերով.

10) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15) Հայաստանի Հանրապետության համայնքների կամ համայնքների կազմում ընդգրկված բնակավայրերի խորհրդանիշները (զինանշանը, անվանումը) որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվություն տրամադրելու համար՝ օրացուցային տարվա համար՝ հարյուր հազար դրամ.»:

 

Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով սահմանված դրույքաչափերը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային և բարձրլեռնային բնակավայրերի համար կարող են հաշվարկվել 0.3, գյուղական այլ բնակավայրերի համար՝ 0.5, քաղաքային այլ բնակավայրերի համար՝ 1.0-3.0, իսկ Երևան քաղաքում՝ 1.0-7.0 գործակիցների կիրառմամբ:»:

 

Հոդված 7. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 9-14-րդ, 16-րդ և 19-րդ կետերի «գումարի» բառը փոխարինել «վճարի» բառով.

2) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«18) համայնքապետարանի աշխատակազմի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար փոխհատուցման վճար:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 20-րդ և 21-րդ կետերով.

«20) համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար.

21) համայնքի տարածքում պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներից բխող՝ համայնքի կողմից տրամադրվող ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի չափով:»:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. մարտի 4
Երևան
ՀՕ-76-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մարտի 2021 թվական: