ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի փետրվարի 11-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(օրենքը չեղյալ է ճանաչվել 06.07.22 ՀՕ-327-Ն օրենքի 1-ին հոդվածի համաձայն)
Հոդված 1. «Պետական սահմանի մասին» 2001 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-265 օրենքի (այսուհետ` Oրենք) 14-րդ հոդվածը`
1) «սահմանային,» բառից հետո լրացնել «ավտոտրանսպորտային,» բառով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.
«Պետական սահմանի անցման կետերում ավտոտրանսպորտային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:»:
Հոդված 2. Օրենքի 27-րդ հոդվածը «սահմանային,» բառից հետո լրացնել «ավտոտրանսպորտային,» բառով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. մարտի 4 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մարտի 2021 թվական: