Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-67-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (16.05.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.02.08-2021.02.21 Պաշտոնական հրապարակման օրը 16.02.2021
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
19.01.2021
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
16.02.2021
Дата вступления в силу
16.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2021 թվականի հունվարի 19-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի ընտանեկան օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 9-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «կնքվում» բառը փոխարինել «գրանցվում» բառով, «իրականացնող» բառը` «կատարող» բառով, իսկ նույն մասից հանել «՝ ամուսնացող անձանց պարտադիր ներկայությամբ» բառերը.

2) 2-րդ մասի «քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ամուսնության պետական գրանցման պահից» բառերը փոխարինել «ամուսնության պետական գրանցման պահից» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 14-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 14. Ամուսնալուծության կարգը

 

1. Ամուսնալուծությունը կատարվում է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքով սահմանված կարգով՝ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում կատարող մարմնում, ինչպես նաև դատական կարգով՝ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 18-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասից հանել վերջին պարբերությունը.

2) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 4. Օրենսգրքի 35-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի «իրականացնող մարմիններում» բառերը փոխարինել «կատարող մարմնում» բառերով, իսկ նույն մասը «երեխայի հոր» բառերից հետո լրացնել «(կենսաբանական հոր)» բառերով.

2) 3-րդ մասից հանել վերջին պարբերությունը.

3) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 5. Օրենսգրքի 46-րդ հոդվածի 1-3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Մինչև երեխայի 16 տարին լրանալը նրա ծնողների համատեղ, իսկ ծնողներից մեկի մահացած կամ անհայտ բացակայող կամ անգործունակ ճանաչելու կամ ծնողական իրավունքներից զրկված լինելու մասին դատարանի վճռի առկայության դեպքում ծնողներից մեկի դիմումի հիման վրա քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում կատարող մարմինը փոխում է երեխայի անունը, ինչպես նաև նրան տրված ազգանունը մյուս ծնողի ազգանունով: Մինչև 18 տարին լրացած երեխայի անվան կամ ազգանվան փոխման պետական գրանցումը կատարվում է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքով սահմանված կարգով:

2. Եթե երեխայի անվան կամ ազգանվան փոխման վերաբերյալ բացակայում է ծնողների համատեղ համաձայնությունը, ապա ծնողի դիմումի հիման վրա երեխայի անվան կամ ազգանվան փոխումը կատարվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի եզրակացության պարտադիր առկայությամբ: Խնամակալության և հոգաբարձության մարմնի եզրակացության պարտադիր առկայությունն անհրաժեշտ է նաև այն դեպքում, երբ հնարավոր չէ պարզել մյուս ծնողի բնակության վայրը:

3. 10 տարին լրացած երեխայի անվան կամ ազգանվան փոխումը կարող է կատարվել երեխայի համաձայնությամբ:»:

 

Հոդված 6. Օրենսգրքի 147-րդ հոդվածից հանել վերջին նախադասությունը:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. փետրվարի 16
Երևան
ՀՕ-67-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 փետրվարի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան