Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-24-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (11.02.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.02.08-2021.02.21 Պաշտոնական հրապարակման օրը 10.02.2021
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
20.01.2021
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
09.02.2021
Дата вступления в силу
11.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2021 թվականի հունվարի 20-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետում, 3-րդ հոդվածի 4-րդ կետում, 35-րդ հոդվածի 3-րդ մասում, 48.1-ին հոդվածի 8-րդ մասում, 64-րդ հոդվածի 3-րդ մասում, 81-րդ հոդվածի 3-րդ մասում, 83-րդ հոդվածի 5-րդ մասում, 94-րդ հոդվածի 6-րդ մասում, 118-րդ հոդվածի 4-րդ մասում «հողի հարկ» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «անշարժ գույքի հարկ» բառերով։

 

Հոդված 2. Օրենսգրքում՝

1) 35-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, 66-րդ հոդվածի 2-րդ մասի «կադաստրային գին» և «կադաստրային գներ» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «կադաստրային արժեք» և «կադաստրային արժեքներ» բառերով.

2) 35-րդ հոդվածի 2-րդ մասի «կադաստրային և (կամ) շուկայական գներով» բառերը փոխարինել «կադաստրային և (կամ) շուկայական արժեքներով» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է նաև 2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. փետրվարի 9
Երևան
ՀՕ-24-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 փետրվարի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան