Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 176
Տիպ
Կարգադրություն
Тип
Исходный акт (08.11.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
08.11.2016
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
08.11.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ


ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

8 նոյեմբերի 2016 թվականի

թիվ 176

քաղ. Մոսկվա

«ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ՝ ԾՈՎԱՅԻՆ ԽՈՂՈՎԱԿԱՏԵՂԱԴՐԻՉ ՆԱՎԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ «Մաքսային միության հանձնաժողովի՝ ծովային խողովակատեղադրիչ նավերի վերաբերյալ որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում, դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
 
ԽՈՐՀՈՒՐԴ
 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«   »   ի 20   թվականի

թիվ

քաղ.

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ՝ ԾՈՎԱՅԻՆ ԽՈՂՈՎԱԿԱՏԵՂԱԴՐԻՉ ՆԱՎԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 280-րդ և 282-րդ հոդվածներին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 331 որոշմամբ հաստատված՝ մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատմամբ ժամանակավորապես ներմուծվող ապրանքների ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ 38-րդ կետով՝

«38. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8905 90 100 9 ստորաենթադիրքում դասակարգվող՝ գազատարների ծովային տեղամասերի շինարարության ժամանակ օգտագործելու համար Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ժամանակավորապես ներմուծվող ծովային խողովակատեղադրիչ նավեր, որոնք ձևակերպվում են «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Այդպիսի ծովային խողովակատեղադրիչ նավերի համար մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատման առավելագույն ժամկետը կազմում է 5 տարի՝ նավերը «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից։»:

2. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 375 որոշմամբ հաստատված՝ ապրանքների կատեգորիաների ցանկը, որոնց համար սահմանվում են ժամանակավոր ներմուծման ավելի երկար վերջնաժամկետներ, քան Մաքսային միության մաքսային օրենսգրքով սահմանված ժամկետները, լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-րդ կետով՝

«15.

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8905 90 100 9 ստորաենթադիրքում դասակարգվող՝ գազատարների ծովային տեղամասերի շինարարության ժամանակ օգտագործելու համար Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ժամանակավոր ներմուծվող ծովային խողովակատեղադրիչ նավեր, որոնց համար տրամադրվում է ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատում

5 (հինգ) տարի»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

 

 

 

 

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով