Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 204
Տիպ
Կարգադրություն
Тип
Исходный акт (-31.08.2017)
Статус
Չի գործում
Первоисточник
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
13.12.2016
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
13.12.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.08.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

13 դեկտեմբերի 2016 թվականի

թիվ 204

քաղ. Մոսկվա

ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Մտավոր սեփականության հարցերով խորհրդատվական կոմիտեի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2013 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 257 որոշմամբ հաստատված կազմում կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) Խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց.

Բելառուսի Հանրապետությունից՝

Բալաբուև Վալերի Յուրիի՝

Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարության քրեական միլիցիայի տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության առաջին վարչության պետի տեղակալ

Բոգդևիչ Ալեքսանդր Վիկտորի՝

Բելառուսի Հանրապետության պետական մաքսային կոմիտեի նախագահի տեղակալ

Սիլչենկո Անատոլի Անատոլիի՝

Բելառուսի Հանրապետության գիտության և տեխնոլոգիաների հարցերով պետական կոմիտեի նախագահի տեղակալ

Խրուստալյովա Ելենա Վլադիմիրի՝

Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարության դեղագործական արդյունաբերության դեպարտամենտի արտադրության կազմակերպման և հեռանկարային զարգացման վարչության գիտության ու հեռանկարային զարգացման բաժնի պետ

Չեբոտար Յուրի Ադամի՝

Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ղազախստանի Հանրապետությունից՝

Աբդրախմանով Երժան Ֆարիդենի՝

Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության դեպարտամենտի մաքսային հսկողության կազմակերպման վարչության ղեկավար

Աբդուալիևա Մերուերտ Կուլմուրատի՝

Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության միջազգային տնտեսական ինտեգրման դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Ախանով Ռախատ Սովետի՝

Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Իսաբեկով Նուրլիբեկ Սուլեյմենի՝

Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի տնտեսական ինտեգրման հարցերով դեպարտամենտի փորձագետ

Կարիմովա Էլվիրա Շագատայի՝

Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի մաքսային վարչարարության դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Կուրազով Անարխան Տուրետայի՝

Ռուսաստանի Դաշնությունում Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի ներկայացուցչության տնօրեն

Մամաշևա Դինա Տալգատի՝

Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի մաքսային վարչարարության հարցերով դեպարտամենտի տնօրեն, ղեկավար տնօրեն,

Տյուլեբեկովա Դոլորես Բորիսի՝

Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի տնտեսական ինտեգրման դեպարտամենտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Աբակիրով Էլդար Կուրմանբեկի՝

Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ակժոլտոև Մարատ Ակժոլտոյի՝

Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական մաքսային ծառայության մաքսային հսկողության կազմակերպման վարչության տեսուչ

Բեյշենալիև Ռուսլան Կուշտարբեկի՝

Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական մաքսային ծառայության մաքսային համագործակցության վարչության պետի տեղակալ

Ռուսաստանի Դաշնությունից՝

Գոլենդեևա Տատյանա Նիկոլայի՝

Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի տեղակալ

Ռոմաշովա Նատալյա Վիկտորի՝

Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության նորմատիվ-իրավական հարցերով դեպարտամենտի տնօրեն

Սիսոևա Աննա Ալեքսեյի՝

Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության ԱՊՀ երկրների հետ տնտեսական համագործակցության և եվրասիական ինտեգրման զարգացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ

բ) նշել Խորհրդատվական կոմիտեի անդամի նոր պաշտոնը՝

Եստաև Աբզալ Կուանիշբեկի՝

Ղազախստանի Հանրապետության արդարադատության նախարարության մտավոր սեփականության ազգային ինստիտուտի տնօրենի տեղակալ

գ) Խորհրդատվական կոմիտեի կազմից հանել Վ.Վ. Միխնևիչին, Պ.Ի. Բալտրուկովիչին, Դ.Ն. Կրուտոյին, Մ.Գ. Դեմեուովին, Տ.Ս. Բայմուխանովային, Տ.Բ. Ժանտասովին, Ա.Ե. Մամբետալինին, Չ.Ս. Սաուրանբաևին, Ն.Ն Սուկուրովին, Տ.Կ. Աբիլգազիևին, Ն.Ս. Իլյասովային, Ա.Է. Կուրմանովային, Ա.Տ. Սուլեյմանովին, Ռ.Վ. Դավիդովին, Ա.Ե. Լիխաչովին, Գ.Ու. Փիրումովին։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ

Տ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.08.2017, թիվ 109 31.08.2017, թիվ 204
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան