Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-445-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (12.10.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.09.21-2020.10.04 Պաշտոնական հրապարակման օրը 02.10.2020
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
18.09.2020
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
01.10.2020
Дата вступления в силу
12.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2020 թվականի սեպտեմբերի 18-ին

 

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Սնանկության մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) 1-ին կետի «հազարապատիկը» բառը փոխարինել «երկուհազարապատիկը» բառով, իսկ «60-օրյա» բառը՝ «90-օրյա» բառով.

2) 1-ին կետի «դ» ենթակետի «հազարապատիկը» բառը փոխարինել «երկուհազարապատիկը» բառով.

3) 2-րդ կետի «հազարապատիկի» բառը փոխարինել «երկուհազարապատիկի» բառով:

 

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերության «հազարապատիկի» բառը փոխարինել «երկուհազարապատիկի» բառով, իսկ «60-օրյա» բառը՝ «90-օրյա» բառով:

 

Հոդված 3. Օրենքի 30-րդ հոդվածի 7-րդ մասում «հազարապատիկից» բառը փոխարինել «երկուհազարապատիկից» բառով, իսկ «60» թիվը՝ «90» թվով:

 

Հոդված 4. Օրենքի 89-րդ հոդվածում «հազարապատիկից» բառը փոխարինել «երկուհազարապատիկից» բառով, իսկ «60» թիվը՝ «90» թվով:

 

Հոդված 5. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի դրույթները տարածվում են միայն այն սնանկության դիմումների վրա, որոնք ներկայացվել են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, և մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ներկայացված դիմումները քննվում են, և սնանկ ճանաչելու հարցը լուծվում է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքի դրույթներին համապատասխան:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2020 թ. հոկտեմբերի 1

Երևան

ՀՕ-445-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հոկտեմբերի 2020 թվական: