Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-447-Ն
Տիպ
Օրենք
Тип
Ինկորպորացիա (07.10.2020-07.10.2021)
Статус
Չի գործում
Первоисточник
Միասնական կայք 2020.10.05-2020.10.18 Պաշտոնական հրապարակման օրը 07.10.2020
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
07.10.2020
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
07.10.2020
Дата вступления в силу
07.10.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
07.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2020 թվականի հոկտեմբերի 7-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի 26-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Սոցիալական փաթեթի շրջանակներում հատկացվող գումարները կարող են փոխանցվել նաև այն հիմնադրամներին, որոնց գործունեությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության կայուն ու համաչափ զարգացում ապահովող ծրագրերի իրականացմանը, տնտեսության կայունացման օժանդակմանը կամ այլ համապետական ծրագրերի իրականացմանը: Հիմնադրամներին համապատասխան փոխանցումն իրականացվում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ համապատասխան հիմնադրամը նախատեսված լինելու դեպքում և կարգով:»:

 

Հոդված 2.

Անցումային դրույթ

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո՝ անմիջապես, և գործում է մինչև 2021 թվականի հոկտեմբերի 7-ը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2020 թ. հոկտեմբերի 7

Երևան

ՀՕ-447-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հոկտեմբերի 2020 թվական: