ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի սեպտեմբերի 16-ին
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասությունը «և ավտոբուսները» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև միկրոավտոբուսները» բառերով, իսկ «տախոգրաֆով» բառից առաջ՝ «թվային» բառով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի մարտի 1-ից:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. սեպտեմբերի 25 Երևան ՀՕ-420-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 սեպտեմբերի 2020 թվական: