Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-383-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (29.07.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.07.27-2020.08.09 Պաշտոնական հրապարակման օրը 28.07.2020
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
16.07.2020
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
27.07.2020
Дата вступления в силу
29.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2020 թվականի հուլիսի 16-ին

 

«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պաշտպանության մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-196-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի՝

ա. 8-րդ կետը «վերահսկողություն» բառից առաջ լրացնել «իր լիազորությունների սահմաններում» բառերով,

բ. 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

գ. 10-րդ կետից հանել «արտադրությունն ու» բառերը.

2) 2-րդ մասի 6-րդ կետի «դ» ենթակետից հանել «ռազմաարդյունաբերական համալիրի,» բառերը, իսկ նույն ենթակետի «ծրագրերը» բառը փոխարինել «ծրագիրը» բառով:

 

Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 6-րդ կետի «ա» ենթակետից հանել «ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման պետական ծրագրի» բառերը.

2) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին կետով.

«8.1) կազմակերպում և ղեկավարում է զինված ուժերում գյուտարարական և նորարարական աշխատանքները.»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2020 թ. հուլիսի 27

Երևան

ՀՕ-383-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հուլիսի 2020 թվական: