Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-391-Ն
Տիպ
Օրենք
Тип
Ինկորպորացիա (14.08.2020-01.07.2022)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
Միասնական կայք 2020.07.27-2020.08.09 Պաշտոնական հրապարակման օրը 04.08.2020
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
16.07.2020
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
03.08.2020
Дата вступления в силу
14.08.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   

Օ Ր Ե Ն Ք Ը

   

Ընդունված է 2020 թվականի հուլիսի 16-ին

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   

 Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածում`

 1) 1-ին մասը «կատարելը» բառից հետո լրացնել «, նոտարի կողմից իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատելու գործով վկայի կողմից սուտ ցուցմունք տալը» բառերով.

 2) 3-րդ մասը`

 ա. «գործի լուծման համար,» բառերից հետո լրացնել «կամ նոտարական ակտի կայացման համար» բառերով,

 բ. «վճիռ կամ որոշում կայացնելը» բառերից հետո լրացնել «կամ նոտարի կողմից իրականացվող նոտարական գործողության ընթացքում մինչև նոտարական ակտ կայացնելը» բառերով:

      

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

    

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2020 թ. օգոստոսի 3

Երևան

ՀՕ-391-Ն

    

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 օգոստոսի 2020 թվական: