ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի հուլիսի 9-ին
«ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» 2001 թվականի մայիսի 2-ի ՀՕ-179 օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի «ե» կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում՝
1) առաջին պարբերությունից հանել «Անշարժ գույքի» բառերը․
2) «դ» կետն ուժը կորցրած ճանաչել․
3) «թ» կետից հանել «և դրանց պահպանմանն ուղղված միջոցառումների վերահսկողությունը» բառերը:
Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «կոմիտեն` գեոդեզիական պետական տեսչության միջոցով» բառերը փոխարինել «գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը (այսուհետ` տեսչական մարմին)» բառերով.
2) 2-րդ մասի «է» կետից հանել «, բացառությամբ անշարժ գույքի միավորի սահմաններում կադաստրային քարտեզագրական աշխատանքների» բառերը.
3) 3-րդ մասում՝
ա․ «Գեոդեզիական պետական տեսչությունն» բառերը փոխարինել «Տեսչական մարմինն» բառերով,
բ․ «բ» կետն ուժը կորցրած ճանաչել,
գ․լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» և «դ» կետերով.
«գ) դադարեցնելու պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների կատարումը, եթե դրանք իրականացվում են առանց համապատասխան թույլտվության կամ նորմատիվային փաստաթղթերի պահանջների խախտմամբ, կազմել համապատասխան ակտեր, ներկայացնել առաջարկություն տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման որակավորված գործունեության դադարեցման կամ կասեցման վերաբերյալ.
դ) գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքներով զբաղվող պետական կազմակերպություններին, որակավորված ֆիզիկական և իրավաբանական անձանց տալու աշխատանքների կատարման կարգի և կիրառվող տեխնոլոգիայի, ինչպես նաև այդ աշխատանքների արդյունքում ստացված տվյալների ու նյութերի հավաքման, հաշվառման, պահպանման, բազմացման և օգտագործման, թերությունների վերացման վերաբերյալ անհրաժեշտ ցուցումներ:».
4) 4-րդ մասի «սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «սահմանվում է օրենքով» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. հուլիսի 17 Երևան ՀՕ-371-Ն |
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հուլիսի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|