ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի հուլիսի 9-ին
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐ ԵՎ ՉՎՆԱՍԱԶԵՐԾՎԱԾ ՏԱՐԱՆԵՐ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» 2012 թվականի փետրվարի 27-ի ՀՕ-30-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածում՝
1) վերնագրի և 1-ին մասի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «տրանսպորտի բնագավառում քաղաքականությունը մշակող մարմին» բառերով.
2) 1-ին մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին հոդվածով.
«Հոդված 8.1. | Վերահսկողությունը վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում |
1. Վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում վերահսկողությունն իրականացնում է տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը (այսուհետ` տեսչական մարմին):
2. Տեսչական մարմնի իրավասություններն են՝
1) վտանգավոր բեռների փոխադրումների պայմանների, այդ թվում՝ վտանգավոր բեռների փոխադրումներին վերաբերող աշխատանքների և ծառայությունների չափանիշների, ստանդարտների, նորմերի, կանոնների, պահանջների նկատմամբ պետական վերահսկողության ապահովումը.
2) իր լիազորությունների սահմաններում վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում փոխադրման և անհրաժեշտ փաստաթղթերի համար սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը.
3) օրենքով սահմանված այլ լիազորություններ:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. հուլիսի 17 Երևան ՀՕ-363-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հուլիսի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|