ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի հունիսի 18-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» 1996 թվականի դեկտեմբերի 3-ի ՀՕ-99 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 80-րդ հոդվածում «հոգեկան խանգարում ունեցող» բառերը փոխարինել «հոգեկան առողջության խնդիր ունեցող» բառերով:
Հոդված 2. Օրենքի 356-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-4-րդ մասերով.
«Զինծառայողներին հոգեբուժական օգնության և սպասարկման ուղարկում է գնդի հրամանատարը` ըստ բժշկի գրավոր եզրակացության: Եզրակացությանը կցվում են զինծառայողի բժշկական և ծառայողական բնութագրերը, որոնց ձևը սահմանում է պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը:
Զորամասի բուժկետը վարում է հոգեբուժական օգնության և սպասարկման ուղարկված զինծառայողների գրանցման գիրք:
Հոգեբուժական օգնության և սպասարկման ուղարկված բոլոր զինծառայողները ենթարկվում են ռազմաբժշկական փորձաքննության:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո: Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. հուլիսի 3 Երևան ՀՕ-354-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հուլիսի 2020 թվական: