Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-309-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (25.06.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2020.06.24/69(1624) Հոդ.859
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
22.06.2020
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
24.06.2020
Дата вступления в силу
25.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2020 թվականի հունիսի 22-ին

 

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 4-րդ կետից հանել «Սահմանադրության փոփոխությունները,» բառերը.

2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.2-րդ կետով.

«4.2) Սահմանադրության 202-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում հրապարակում է Ազգային ժողովի ընդունած Սահմանադրության փոփոխությունները.»:

 

Հոդված 2. Օրենքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Օրենքի 86-րդ հոդվածի 7-րդ մասից հանել «ուղարկում է Հանրապետության նախագահին, որը ստանալուց հետո՝ քսանմեկօրյա ժամկետում, ստորագրում և» ու «այն» բառերը:

 

Հոդված 4 Օրենքի 134-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով․ «Թեկնածուների առաջադրման փաստաթղթերն Ազգային ժողովի նախագահին, իսկ Կանոնակարգով նախատեսված դեպքերում իրավասու մշտական հանձնաժողովի նախագահին են ներկայացվում Աշխատակազմի միջոցով:»․

2) 2-րդ մասից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը․

3) 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով«Աշխատակազմը իրավասու անձի պահանջով նրան տրամադրում է թեկնածուի առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:»

4) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«7. Եթե թեկնածուի առաջադրման փաստաթղթերը Սահմանադրության կամ օրենքի պահանջներին՝

1) համապատասխանում են, ապա դրանք ստանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան թեկնածուի առաջադրման ժամկետը լրանալը, Աշխատակազմը գրանցում և Ազգային ժողովի նախագահին, իսկ Կանոնակարգի 145-րդ հոդվածով նախատեսված դեպքերում Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի նախագահին է տրամադրում թեկնածուի անձնական գործը.

2) չեն համապատասխանում, ապա դրանք ստանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան թեկնածուի առաջադրման ժամկետը լրանալը, Աշխատակազմն իրավասու անձին տեղեկացնում է այդ մասին՝ առաջարկելով մինչև թեկնածուի առաջադրման ժամկետը լրանալն ուղղել փաստաթղթերում առկա ձևական սխալները, իսկ փաստաթղթերի ցանկն ամբողջական չլինելու դեպքում համալրել այդ ցանկը: Եթե սահմանված ժամկետում թեկնածուի առաջադրման փաստաթղթերը Սահմանադրության կամ օրենքի պահանջներին չեն համապատասխանեցվում, ապա Աշխատակազմն անհապաղ այդ մասին տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին, իսկ Կանոնակարգի 145-րդ հոդվածով նախատեսված դեպքերում՝ Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի նախագահին:»․

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով․

«8. Թեկնածուների անձնական գործերն ստանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Կանոնակարգի 136-138-րդ և 141-144-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում՝ Ազգային ժողովի նախագահը, իսկ Կանոնակարգի 145-րդ հոդվածով նախատեսված դեպքերում Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի նախագահը հանդես են գալիս թեկնածուների առաջադրման մասին հայտարարությամբ։»․

6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մասով․

«9. Թեկնածուն կարող է ինքնաբացարկ հայտնել մինչև Ազգային ժողովի նիստում տվյալ պաշտոնում ընտրության հարցի քննարկման ժամանակ եզրափակիչ ելույթների ավարտը:»։

 

Հոդված 5 Օրենքի 135-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել․

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«3․ Եթե Կանոնակարգով այլ բան նախատեսված չէ, ապա պաշտոնում ընտրելու կամ նշանակելու մասին հարցերը պարտադիր քննարկման ենթակա են Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում կամ կարող են Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում կամ նիստում քննարկվել հետևյալ դեպքերում․

1) թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո, եթե թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավասություն ունեն երկու կամ ավելի թվով մարմիններ, և առնվազն մեկ թեկնածու առաջադրվել է․

2) թեկնածուի առաջադրումից հետո, եթե թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավասություն ունի մեկ մարմին:»։

 

Հոդված 6 Օրենքի 136-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել․

2) 5-րդ մասի «Հարցը» բառը փոխարինել «Ազգային ժողովի նախագահի ընտրության հարցն Ազգային ժողովի նիստում» բառերով։

 

Հոդված 7 Օրենքի 137-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել․

2) 6-րդ մասի «հարցը» բառը փոխարինել «հարցն Ազգային ժողովի նիստում» բառերով։

 

Հոդված 8 Օրենքի 138-րդ հոդվածում՝

1) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել․

2) 8-րդ մասի «հարցը» բառը փոխարինել «հարցն Ազգային ժողովի նիստում» բառերով։

 

Հոդված 9 Օրենքի 139-րդ հոդվածում՝

1) 7-րդ մասի «հոդվածով» բառը փոխարինել «հոդվածի 1-ին մասով» բառերով․

2) 9-րդ մասի «հոդվածով» բառը փոխարինել «հոդվածի 1-ին մասով» բառերով։

 

Հոդված 10 Օրենքի 141-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել․

2) 6-րդ մասը «հարցը» բառից հետո լրացնել «Ազգային ժողովի նիստում» բառերով, ինչպես նաև նույն մասից հանել «, թեկնածուի առաջադրումից հետո՝ Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում՝» բառերը։

 

Հոդված 11 Օրենքի 142-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել․

2) 5-րդ մասի՝

ա․ «հարցը» բառը փոխարինել «հարցն Ազգային ժողովի նիստում» բառերով,

բ․ «, թեկնածուի առաջադրումից հետո՝ Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում» բառերը հանել:

 

Հոդված 12 Օրենքի 143-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել․

2) 5-րդ մասից հանել «, թեկնածուների առաջադրումից հետո՝ Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում» բառերը։

 

Հոդված 13 Օրենքի 144-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել․

2) 6-րդ մասի՝

ա․«հարցը» բառը փոխարինել «հարցն Ազգային ժողովի նիստում» բառերով,

բ․ «, թեկնածուների ներկայացման ժամկետը լրանալուց հետո՝ Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում» բառերը հանել։

 

Հոդված 14 Օրենքի 145-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«5. Թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց և առնվազն մեկ թեկնածու առաջադրվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցը քննարկվում է իրավասու մշտական հանձնաժողովի առաջիկա հերթական նիստում կամ կարող է քննարկվել հանձնաժողովի արտահերթ նիստում: Իրավասու մշտական հանձնաժողովն Ազգային ժողովին է առաջարկում սույն հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնատար անձի մեկ թեկնածու: Հարցի քննարկման ավարտից հետո՝ 24 ժամվա ընթացքում, իրավասու մշտական հանձնաժողովի նախագահն Ազգային ժողովի նախագահին է ուղարկում հանձնաժողովի նիստի արձանագրության քաղվածքը:»․

2) 6-րդ մասի՝

ա․ «Թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, իրավասու մշտական հանձնաժողովն Ազգային ժողովին է առաջարկում սույն հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնատար անձի թեկնածու:» նախադասությունը հանել,

բ․երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «Եթե սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում իրավասու մշտական հանձնաժողովն Ազգային ժողովին թեկնածու չի առաջարկում, ապա դրանից հետո՝ տասնօրյա ժամկետում, թափուր մնացած պաշտոնում կարող են առաջադրվել նոր թեկնածուներ:»․

3) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել․

4) 8-րդ մասի՝

ա․ «հարցը» բառը փոխարինել «հարցն Ազգային ժողովի նիստում» բառերով,

բ․ «, թեկնածուի առաջարկման օրվան հաջորդող Ազգային ժողովի հերթական նիստերում» բառերը հանել։

 

Հոդված 15 Օրենքի 146-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1. Օրենքով ստեղծված ինքնավար մարմնի անդամի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունք ունեն այդ օրենքով նախատեսված մարմինները: Թեկնածուն առաջադրվում է Ազգային ժողովի նախագահին ուղղված գրավոր դիմումով։ Դիմումին կցվում են օրենքով սահմանված պահանջների ապահովումը հավաստող փաստաթղթերը: Օրենքի պահանջներին չհամապատասխանելու դեպքում Ազգային ժողովի նախագահը թեկնածուի առաջադրման փաստաթղթերը երկու աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է իրավասու մարմին՝ նշելով պատճառների մասին։»․

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով․

«4. Ինքնավար մարմնի անդամի նշանակման հարցն Ազգային ժողովի նիստում քննարկվում է Կանոնակարգի 135-րդ հոդվածով սահմանված կարգով:»․

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով․

«5. Ինքնավար մարմնի անդամը նշանակվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:»։

 

Հոդված 16.

Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Ազգային ժողովի ընդունած և դեռևս ուժի մեջ չմտած Սահմանադրության փոփոխությունները Ազգային ժողովի նախագահը հրապարակում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2020 թ. հունիսի 24

Երևան

ՀՕ-309-Ն