ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի հունիսի 1-ին
«ԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կերի մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-141-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 19-րդ կետն ուժը կորցրած ճանաչել․
2) 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«30) կերային հավելումներ՝ կենդանիների ֆիզիոլոգիական լիարժեքության, հիվանդությունների կանխարգելման (բացառությամբ դեղամիջոցների), նրանց աճի և մթերատվության խթանման (բացառությամբ դեղամիջոցների), կերային բաղադրիչների պահպանման, օրգանիզմի կողմից կերերի սննդարար նյութերի յուրացման մակարդակի բարձրացման, նաև կերերի համային և տեխնոլոգիական հատկությունների բարելավման նպատակով կերաբաժիններին և կերերին ավելացվող բուսական, կենդանական կամ մանրէաբանական, հանքային և սինթետիկ ծագման արտադրանք կամ դրանց խառնուրդ.»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. հունիսի 9 Երևան ՀՕ-283-Ն |