Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 4
Տիպ
Կարգադրություն
Тип
Исходный акт (11.10.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ
Дата принятия
11.10.2017
Подписан
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ
Дата подписания
11.10.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

11 հոկտեմբերի 2017 թվականի

թիվ 4

քաղ. Սոչի

 

ԵՐԿՐԻ ՀԵՌԱՎԱՐ ԶՈՆԴԱՎՈՐՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԵՎ ԵՐԿՐԱՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 12-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետը իրագործելու նպատակով՝

1. Անդամ պետություններին՝ «Տիեզերական և երկրատեղեկատվական տեխնոլոգիաները՝ գլոբալ մրցունակության արդյունք» եվրասիական տեխնոլոգիական հարթակի հիման վրա, նկատի ունենալով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համակարգող դերը՝ պատրաստել առաջարկներ «Երկրի հեռավար զոնդավորման տվյալների ազգային աղբյուրների հիման վրա տիեզերական և երկրատեղեկատվական ծառայությունների տրամադրման գծով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ինտեգրված համակարգ» միջպետական ծրագրի մասով։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը ներկայացնել սույն կարգադրությամբ նախատեսված՝ միջպետական ծրագրի մասով առաջարկները:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան